Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոն

Ոսկանյան Աշոտ Երջանիկի

տնտ.գիտ.թեկն., դոցենտ

Կենտրոնի տնօրեն

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 242 սենյակ,
  • (+37491) 21 54 57, ներքին՝ 2-55
  • [email protected]

ՀՀ պետական բյուջեից «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» բազային ֆինանսավորմամբ 2012թ. դեկտեմբերի 30-ից ՀԱԱՀ Գիտության դեպարտամենտի կազմում, որպես կառուցվածքային ստորաբաժանում, գործում է «Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը»:

Կենտրոնի գիտահետազոտական աշխատանքներում մինչ այժմ ընդգրկված են եղել ավելի քան 20 գիտաշխատողներ, որից` 4 տնտեսագիտության դոկտոր, 10 տնտեսագիտության թեկնածու և 7 հայցորդ ու մասնագետ: Հետազոտական կենտրոնում իրականացվող ծրագրերի թեմատիկ և պրոբլեմային ուղղվածությունից ելնելով՝ հնարավորություն է ընձեռնված ներգրավել համապատասխան հմտություններ ունեցող գիտնականների:

Կենտրոնի գործունեության շրջանակներն են մասնակցություն ՀՀ ագրարային օրենսդրության, հայեցակարգային և ծրագրային փաստաթղթերի մշակմանը, ոլորտի զարգացման ընթացքի, վարվող քաղաքականության վերլուծում, առաջարկությունների ներկայացում, փորձաքննության իրականացում և դրանց արդյունավետության մասին կարծիքների տրամադրում:

Հետազոտական կենտրոնում իրականացվել են հետևյալ գիտական թեմաները.

  • ՀՀ գյուղատնտեսության պետական կարգավորման քաղաքականության գործիքների և կառուցակարգերի կատարելագործման,
  • ՀՀ գյուղատնտեսությունում ռիսկերի գնահատման և ապահովագրական համակարգի ներդրման կառուցակարգերի մշակման,
  • ՀՀ-ում գյուղատնտեսական կոոպերացիայի` 2014-2024թթ. զարգացման ծրագրի մշակման շուրջ,
  • ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ուղիները,
  • ՀՀ գյուղատնտեսության զարգացման կլաստերային քաղաքականության առաջադրումը և դրա կիրառման նախադրյալները:

Կենտրոնի գործունեության արդյունքները ամփոփված են շուրջ 50 գիտական հոդվածներում և ավելի քան 15 գիտաժողովներում:

ՀՀ գյուղատնտեսական հողերի կառավարման, նպատակային չօգտագործման և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի բարելվման խնդիրների լուծումը հրատապ է: Այս տեսանկյունից 2022թ. հետազոտական կոնտրոնում իրականացման համար առաջադրված «ՀՀ-ում գյուղատնտեսական առաջնային արտադրական միավորների հիմնախնդիրները և լուծման ուղիների առաջադրումը» թեման չափազանց արդիական է:

Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի, ԵԱՏՄ անդամ-երկրների համանման գիտական ու հետազոտական կենտրոնների, Պարենի համաշխարհային ծրագրի, ինչպես նաև ՀԱԱՀ ստորաբաժանումների հետ համագործակցված իրականացվել են մի շարք ծրագրեր: