Ուրախ ենք հայտարարել PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող Գիտության ինկուբացիոն ծրագրի 7-րդ համաշխարհային մրցույթը։
Ծրագիրը նպատակ ունի զարգացնել նոր գործընկերություններն ու ամրապնդել երկկողմ համագործակցությունը արտադրության եւ ակադեմիական գործընկերների միջեւ հետազոտությունների եւ գիտելիքների փոխանակման ոլորտում՝ դրանով իսկ նպաստելով գիտության առեւտրայնացման գործընթացին:
Որպես արդյունք, մի քանի թիմեր կստանան մինչեւ 100,000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում եւ ոչ ֆինանսական ռեսուրսներ ու կսկսեն աշխատել հայեցակարգի հիմնավորման եւ նախատիպի մշակման վրա։
Դիմելու վերջնաժամկետն է 2022 թ․ հոկտեմբերի 15-ը։ Ավելին կարելի է տեսնել այստեղ: