«Ղեկավար-հսկիչ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների» վերապատրաստման դասընթաց

transport-das-600x450

2/3 շաբաթ
Դասընթացի ավարտին կտրամադրվի որակավորման վկայական
012 54 57 13 / 055 52 67 18
[email protected]
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) հայտարարում է տրանսպորային միջոցների տեխնիկական զննության կայանների ղեկավարների և տրանսպորային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների վերապատրաստման դասընթացի ունկնդիրների ընդունելություն։

Դասընթացի տևողությունը․

  • Երկու շաբաթ՝ տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների համար,
  • Երեք շաբաթ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների համար։

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է․

  • Անձնագրի պատճեն,
  • ՏՄ ՏԶԿ-ի տեխնիկական ղեկավարի, կամ ՏՄ-ի տեխնիկական վիճակի հսկիչի ուսուցման դասընթացն ավարտելու նախկին (ժամկետանց) վկայականի պատճեն, կամ առնվազն միջնակարգ կրթության վկայականի պատճեն (առկայության դեպքում՝ մասնագիտական կրթության դիպլոմի կամ որակավորման վկայականի պատճեն),
  • 3×4 չափսի մեկ լուսանկար։

Ուսուցումը վճարովի է։

Ավարտական որակավորման քննություն հանձնած ունկնդիրներին կտրամադրվի համապատասխան որակավորման վկայական։

Դիմելու վերջնաժամկետը՝ 17-ը հունիսի, 2022 թ․։

Դիմելու կարգը՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 302 սենյակ, հասցեն ՝ ք Երևան, Տերյան 74։

Դասընթացին դիմելու և լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել
012 54 57 13 կամ 055 52 67 18 հեռախոսահամարներով։
Էլ․ հասցե՝  [email protected]։

ՀԱԱՀ «Ղեկավար-հսկիչ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների» մասնագիտության ուսուցման ծրագիրը ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 24122021թ թիվ 2106-Ա/2 հրամանով և բավարարում է ՀՀ կառավարության 2007 թ փետրվարի 15-ի N 690-Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման դրույթներին։