Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 04/2021թ.-ին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (պրակտիկա) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ սկսած 0 մակարդակից:
Դիմել կարող են.
- ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրի և մագիստրատուրայի շրջանավարտները,
- ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրի 4. և 5. կուրսում սովորողները:
Տեղեկությունների համար դիմել մինչև 13.03.2020թ. ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, V հարկ Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանին, հեռ.՝ 055 52-07-73: