Erasmus+ ՀԳ2 «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում» GeoTAK ծրագրի շրջանակում մեկնարկել է GeoTAK նախնական առցանց քառօրյա դասընթացը, որի ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ։
Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների հիմնական հասկացությունների մասին ներկայացվում են այն բազային գիտելիքները, որոնք անհրաժեշտ է իմանալ, քանզի դրանք արդիական են գիտության բոլոր ոլորտների համար:
Մասնակցում էր ոլորտի շուրջ 100 ներկայացուցիչ: Մասնակիցների թվում էին Հողաշինարարության եւ հողային կադաստրի, Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնների, ինչպես նաեւ ՀԱԱՀ-ի՝ Ջրային կոմիտեում եւ Կադաստրի կոմիտեում աշխատող աշխատակիցների 20 ներկայացուցիչներ։
Դասընթացը նախատեսված է 4 օրերի համար՝ փետրվարի2-ին, 3-ին, 9-ին եւ 10-ին, իսկ ապրիլի սկզբին նախատեսվում է փորձուսուցում Հայստանում, որը կներառի նաեւ դաշտային աշխատանքներ՝ նորագույն տեխնոլոգիաներով։