Հարություն Բալասյանն է: Կրթությամբ ճարտարագետ է, ՏՏ ոլորտի մագիստրոս: Աշխատում է ԿԲ-ին կից Աքրա վարկային բյուրոյում, որը միակն է ՀՀ-ում, ծրագրավորման բաժնի ղեկավարն է: Իր մասնագիտությամբ հանգիստ կարող էր վաստակել բավականաչափ՝ ընտանիքի ինքնաբավ-հանդարտ բարօրությունը ապահովելու համար: Բայց, 2020-ի 44 օրը արմատապես փոխեց մոտեցումները, եւ եթե մինչ այդ քամահրանքով էր վերաբերվում եղբոր՝ հող գնելու հորդորին, ապա պատերազմից հետո որոշեց երկարաժամկետ ներդրում կատարել եւ ամուր կապվեց ագրարային ոլորտին: Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղում հիմնեց 6 հա (շուտով կկրկնապատկի տարածքը) կիսագաճաճ ընկուզենու (մոլդովական) ինտենսիվ այգի:
-Հողային մեծ աշխատանքներ արեցինք, շատ մեծ: Մեկ տարի միայն դրան ենք նվիրել: Հիմա փորձ ունեմ, հասկանում եմ, որ կարող էի ավելի արագ ավարտել: Հիմա հեշտությամբ տարբերում եմ նրբությունները:
ՀԱԱՀ-ի եւ ICARE հիմնադրամի ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում իրականացվող «Ինտենսիվ այգիների հիմնում» դասընթացի մասին իմացել է ծանոթներից:
– Երբ գալիս էի, չէի պատկերացնում, թերահավատորեն մտածում էի գնամ-տեսնեմ ինչ կա: Բայց հետո ընդամենը մեկ օր եմ բացակայել: Դասախոսական կազմն էլ գերազանց էր: Ծրագիրն էլ էր հստակ, հագեցած: Ֆանտաստիկ հետաքրքիր էր դասընթացը եւ շատ արդյունավետ: Դասախոսական կազմում էլ հանրապետության լավագույն մասնագետներն էին ընտրված:
Բնականաբար, Հարությունը ճարտարագիտական միտքը, ժամանակակից տեխնոլոգիաները այգեգործության մեջ ներդնելու մեծ ներուժ ունի: Արդեն տեղադրել է խոնավության տվիչներ: Մտածում է մշտադիտարկման դրոն ունենալու մասին: Այգեգործական տեխնիկան էլ USAID-ի օգնությամբ են ձեռք բերել: Առանց աջակցության անհնար կլիներ:
Աշխատանքն ու բիզնեսը միիի քիչ երեխաների հետ շփվելու ժամանակային սահմաններն են կարճացնում, բայց կարեւոր է, որ ընտանիքում ըմբռնումով եւ ներողամտաբար են մոտենում խնդրին:
Հարություն Բալասյանը շատ լավ օրինակ է, թե ժամանակակից մարդը ինչպես կարող է համատեղել մտավոր ներուժը արարելու կամքի ու վճռականության հետ: Նա գործի է անցել այգեգործի սիրով-նվիրումով եւ գործարարի սթափությամբ…