Ցանկանու՞մ ես սովորել և զբաղվել եվրոպական հրուշակեղենի արտադրությամբ, ուրեմն այս դասընթացը հենց ՔԵԶ համար է։
Դասընթացի շնորհիվ
Կծանոթանաս՝
Ժամանակակից հումքային բազային,
հումքի ստացմանը և նախապատրաստմանը արտադրության,
սարքավորումների և գործիքների ընտրությանը և շահագործման հմտություններին:
Կպատրաստես՝
Տորթեր (red velvet, brownie),
հրուշակային տորտալետկաների հավաքածու,
տարբեր տեսակի կրեմներ,
բելգիական փափուկ վաֆլի,
մաֆիններ (վանիլային և շոկոլադե), թխվածքաբլիթներ:
Դասընթացը բաղկացած կլինի ինտերակտիվ դասախոսություններից, որոնք կզուգորդվեն գործնական առաջադրանքների իրականացմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության ուսումնական լաբորատորիայում:
Տևողությունը՝ 3 օր
Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր
Լրացուցիչ հարցերի դեպքում՝ 012 54 57 13, 055 52 67 18
Էլ․ փոստի հասցեն՝ [email protected]