Էրասմուսյան հյուրն Իսպանիայի Ալմերիայի համալսարանից

Այս շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց Ալմերիայի համալսարանի (Իսպանիա) պրոֆեսոր Սիրինե Դաուսիին, ով Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում համալսարան էր ժամանել դասավանդման նպատակով։ Պրոֆեսորը մասնագիտացված է լեզվաբանության, կիրառական լեզվաբանության, տեխնիկական թարգմանության, զբոսաշրջության եւ հնչյունաբանության ոլորտներում։

Ինչպես հաղորդում են Միջազգային կապերի դեպարտամենտից, տիկին Դաուսին այցի առաջին օրը ծանոթացավ համալսարանի՝ վերջին տարիներին շարք մտած նորարարական ենթակառույցներին՝ Աագրոտեխնոլոգիական ինկուբատորին, Հացի, հորշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիային, Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիային, Թեստային կենտրոնին, ընթերցասրահին եւ այլն։

Հաջորդ երկու օրերի ընթացքում Սիրինե Դաուսին ՀԱԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացրեց «Հրապարակման գիտությունը՝ ինչպե՞ս, որտե՞ղ եւ ե՞րբ», «Ինչպե՞ս գրել ազդեցիկ հոդվածներ» թեմաներով բաց դասախոսություններ։

Պրոֆեսոր Դաուսին երախտագիտություն հայտնեց ունկնդիրների ակտիվ մասնակցության եւ ներգրավվածության համար։