2002 թվականին հիմնադրվել և գործում է ՀԱԱՀ-ի լեզվի կենտրոնը, որը կազմակերպում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և ռուսերեն լեզուների ուսուցում համալսարանի աշխատակիցների, ասպիրանտների և այն ուսանողների համար, ովքեր նշված լեզուների` բուհական պարտադիր ծրագրի յուրացումից հետո ցանկանում են անցնել դրանց խորացված և ընդլայնված դասընթացներ: ՀԱԱՀ-ն, խորացնելով և զարգացնելով իր միջազգային կապերը, արտասահմանյան ուսանողների համար ստեղծում է ագրարային ոլորտի մասնագիտությունների ուսուցման բաժանմունքներ, որոնցում տվյալ լեզուների ուսուցումը կազմակերպվում է՝ անպայման հաշվի առնելով որոշակի առանձնահատկություններ:
Հայաստանի Հանրապետությունը, ճշտորեն հետևելով Բոլոնիայի պայմանագրի հիմնադրույթներին, արդեն այս տարվանից՝ 2019 թվականից, գիտակրթական համակարգերի միջազգային չափանիշներով ինտեգրման գործընթացի լիարժեք մասնակիցն է դարձել: Այդ գործընթացի իրականացումը հնարավոր չէ պատկերացնել առանց միջազգայնորեն ամենագործածական օտար լեզուների՝ անգլերենի, գերմաներենի և ֆրանսերենի լիարժեք ուսուցանման:
Օտար լեզուների ուսուցման երրորդ աստիճանն են ներկայացնում ՀԱԱՀ ասպիրանտների և պրոֆեսորադասախոսական կազմի առանձին ներկայացուցիչներից կազմված խմբերի համար անցկացվող դասընթացները, որոնց արդյունքում նրանք կկարողանան վարել մասնագիտական առարկաների դասերն արտասահմանցի ուսանողներին հասկանալի լեզվով:
Լեզվի կենտրոնում դասավանդում են հմուտ մասնագետներ, որոնց աշխատանքը համակարգում է Լուսինե Նալբանդյանը
Դասընթացներն ընթանում են միայն դասավանդվող օտար լեզվով
Ստեղծվում է անկաշկանդ մթնոլորտ, որն օգնում է ազատվելու հոգեբանական բարդույթներից
Մեծ տեղ է տրվում ունկնդրմանը և բանավոր խոսքի զարգացմանը՝ չանտեսելով քերականությունը, ընթերցանությունը և գրավոր խոսքը
Յուրաքամչյուր մասնակցի ցուցաբերվում է անհատական մոտեցում
Դասընթացներն անցնում են ժամանակակից աուդիո-վիզուալ և համակարգչային տեխնիկայի օգնությամբ:
Դասավանդվող լեզուները
2002 թ. լեզվի ուսուցման կենտրոնում համալսարանի բոլոր մասնագիտությունների ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, ինչպես նաև այլ բուհերի ուսանողների համար ԱՄՆ գյուղդեպարտամենտի համաֆինանսավորմամբ կազմակերպված հատուկ մասնագիտական դասընթացները հնարավորություն տվեցին դասախոսներին մասնակցելու միջազգային տարբեր ծրագրերի, գիտաժողովների և անգլերեն լեզվով դասավանդելու ասիական երկրներից եկող ուսանողներին:
2002-2008 թթ.TEMPUS ծրագրի շրջանակներում կենտրոնում կազմակերպվել են անգլերեն լեզվի ինտենսիվ դասընթացներ, որտեղ ընդգրկվել էին ՀՊԱՀ Անտառագիտության, Ագրոէկոլոգիայի ամբիոնների և Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դասախոսները, օժանդակ կազմերը, ինչպես նաև մագիստրանտներն ու ասպիրանտները: Ծրագրի արդյունքում Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի մի շարք դասախոսներ և գիտական գրադարանի աշխատակիցներ վերապատրաստվել են Լիսաբոնի, Թուլուզի և Բարսելոնայի համալսարաններում: 2003-2019 թթ. Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի Թրիսդորֆի բաժանմունքի միջազգային մագիստրոսական կուրսերում ընդգրկվելու նպատակով կազմակերպվել են 3 գերմաներեն լեզվի թեստ DAF-ի նախապատրաստական խմբեր, որոնց մասնակիցներից լավագույններն ուսուցումը շարունակել են Վայհենշտեֆանի համալսարանում: Այս գործակցությունը կնպաստի ՀԱԱՀ-ում օտար լեզուների ուսուցման համակարգի զարգացմանը և այդ նպատակով անհրաժեշտ նյութական-տարածքային և տեխնիկական պայմանների ընդլայնմանն ու բարելավմանը:
2018-2019 ուստարվա նոյեմբերի 12-ից լեզվի ուսուցման կենտրոնում ՀԱԱՀ ռեկտորի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմերի համար կազմակերպվել են անգլերեն լեզվի ինտենսիվ դասընթացներ, որոնք շարունակական բնույթ են կրում: Դրանք կազմակերպվել են երկամսյա փուլերով՝ ըստ լեզվին տիրապետելու 5 մակարդակների՝ Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին, Առաջավոր: Յուրաքանչյուր փուլի վերջում ունկնդիրներն անցնում են թեստավորում, որը հաջողությամբ հաղթահարելուց հետո նրանց տրվում է ավարտական վկայական: Մինչ օրս ավարտված փուլերի ընթացքում վերապատրաստվել է ավելի քան 200 աշխատակից: Ուսումնա-մեթոդական աշխատանքներին զուգընթաց կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, շնորհանդեսներ և այլն: