Այսօր՝ նոյեմբերի 2-ին ուսանողները հանդիպեցին Դիջիթեյն ընկերության աշխատակցուհիների հետ, որոնք մանրամասն ներկայացրին հաստատությունը, կազմը, թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն ստանալու ուղիները: Ընդամենը 2014-ին մեկնարկած այս կառույցը հիմա ունի 2000-ից ավելի աշխատակից եւ ընդլայնվելու շատ հստակ ծրագիր՝ ժամանակակից պահանջներին լավագույնս համապատասխանող միջավայր-պայմաններով, ուսումնական՝ Ակադեմիա կենտրոնով, որտեղ դասընթացներն անվճար են: Միտք բաղադրիչով, որտեղ ծնվում են նոր գաղափարներ ու կյանքի են կոչվում: Միջազգային համագործակցության մեծ ընդգրկումով՝ Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Ասիա, Եւրոպա:
Մեկնարկային հաստիքները աշխատանքային փորձ ու լեզուների փայլուն իմացություն չեն պահանջում: Բայց ընկերությունում ստեղծված են աշխատանքային առաջընթացի համար բոլոր նախադրյալները՝ ներառյալ անգլերենի անվճար ուսուցումը: Իսկ այ, փորձուսուցումը վճարովի է…ընկերությունն է վճարում սկսնակներին:
Հատկանշական է, որ աշխարհում համանման կառույցներում աշխատակազմի շուրջ 30 տոկոսն են կազմում կանայք: Այս ընկերությունում՝ 40-ից ավելի: Մեր հյուրընկալած երիտասարդ, եռանդուն աղջիկները սիրով պատասխանեցին ներկաների հարցերին, որոնք տարաբնույթ էին եւ վկայում էին լսարանի հետաքրքրվածության մասին: