Ոլորտ՝ Կրթություն
Աշխատավայրի հասցե՝ Հայաստան, Երեւան, Տերյան 74
Դիմելու վերջնաժամկետ՝ 21 հունվարի, 2023 թ․
Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամը հայտարարում է մրցույթ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Պարտականություններ՝
- օժանդակել ֆակուլտետում ուսումնական գործընթացը կազմակերպելու եւ դրա նկատմամբ հսկողություն իրականացնելու աշխատանքներին,
- մասնակցել ֆակուլտետի գիտական խորհրդի եւ դեկանատի խորհրդի աշխատանքներին,
- կազմել եւ ֆակուլտետի դեկանին ներկայացնել ընթացիկ եւ ամփոփիչ քննությունների ժամանակացույցերն ու քննությունների եւ կրեդիտային պարտքերի վերահանձնման պայմանները,
- կազմակերպել անվանական կրթաթոշակի թեկնածուներ ընտրող հանձնաժողովի աշխատանքները,
- հավաքել, մշակել եւ ֆակուլտետի դեկանին փոխանցել ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար դիմած ուսանողների տվյալները,
- ներկայացնել առաջարկություններ իր վերադասին՝ ուսանողներին հրամանագրելու, համալսարանից ազատելու, հեռացնելու, նրանց ուսանողական իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ համալսարանում կրթության որակի, չափորոշիչների, ուսումնական պլանների եւ կրթական ծրագրերի բարելավման վերաբերյալ,
- փոխարինել ֆակուլտետի դեկանին՝ վերջինիս բացակայության ժամանակ,
- յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին ներկայացնել ամփոփիչ հաշվետվություն՝ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ,
- իրականացնել համալսարանի եւ ֆակուլտետի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ։
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
- տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ դոցենտի գիտական կոչում,
- բուհում դասավանդելու եւ/կամ գիտահետազոտական աշխատանքի փորձ,
- հայերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
- համակարգչային գրագիտություն,
- պատասխանատվության բարձր զգացում։
Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել դիմում ռեկտորի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը․
- նկարով ինքնակենսագրական (CV),
- մոտիվացիոն նամակ,
- բարձրագույն կրթության դիպլոմի, գիտական աստիճանի եւ գիտական կոչման վկայականների պատճենները,
- գիտական աշխատանքների եւ հայտնագործությունների ցանկը (առկայության դեպքում)։
Դիմելու կարգը՝
Դիմումի փաթեթը կարող եք ուղարկել [email protected] էլհասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով՝ ՀԱԱՀ դեկանի տեղակալ կամ հանձնել առձեռն հետեւյալ հասցեում՝ ք․ Երեւան, Տերյան 74, 3-րդ հարկ, ՄՌԿ բաժին։