Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022 թ․ աշնանային կիսամյակում Տուշայի համալսարանում (Իտալիա) մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր դասավանդում են սննդամթերքի որակի վերահսկման եւ տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի պահպանության եւ անտառագիտության, կենսատեխնոլոգիաների, ագրոնոմիական ոլորտներում։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին հետեւյալ հասցեով՝ [email protected], իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/select-language?destination=/node/1)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն նաեւ դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ),
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անունները պարտադիր պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու ցուցադրեն փաստաթղթի տեսակն անգլերենով (օրինակ՝ CV_Name Surname)։ Չափանիշներին չբավարարող փաստաթղթերը չեն ընդունվի։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 7-ը։
Անհրաժեշտ հղումներ՝
- Տուշայի համալսարանի վերաբերյալ` http://www.unitus.it/en/unitus
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]) կամ այցելել ՄԿԴ։