Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Վալյադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2023-2024 ուստարվա մինչեւ հունիսի 30-ը 5 օրով վերապատրաստման կամ համատեղ դասավանդման/վերապատրաստման (նվազագույնը 4 ժամ դասավանդում) համար։ Աշխատանքային պլանը անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել Վալյադոլիդի համալսարանի համապատասխան ակադեմիական պատասխանատուի հետ։
Դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վալյադոլիդի համալսարանի բաժիններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Անհրաժեշտ փաստաթղթերը հարկավոր է ներբեռնել հետեւյալ հղումով։
Վերջնաժամկետ՝ 2023 թ. սեպտեմբերի 29-ը (իսպանական ժամանակով ժամը 11։00):
Անհրաժեշտ հիմնական փաստաթղթերի ցանկը հետեւյալն է՝
- Անձնագիր
- EUROPASS ձեւաչափով CV
- Երաշխավորագիր
- Տեղեկանք մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից (անգլերեն)
- Լեզվի տիրապետման հավաստագիր (առնվազն B2 մակարդակ)
- ՀԱԱՀ ակադեմիական եւ վարչական պատասխանատուների ստորագրած Mobility proposal (այս փաստաթուղթը կարող եք գտնել դիմում-հայտի 5-րդ քայլը լրացնելիս)
- Մոտիվացիոն նամակ
- Սոցիալապես անապահով դիմորդները պետք է տրամադրեն համապատասպան փաստաթղթեր՝ որպես ապացույց
- Հաշմանդամություն ունեցող դիմորդները պետք է ներբեռնեն հաշմանդամությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր
- Հարկային եւ ազգային ապահովագրական պարտավորությունների կատարման մասին դիմորդի ստորագրած հայտարարագիր (այս փաստաթուղթը կարող եք գտնել դիմում-հայտի 6-րդ քայլը լրացնելիս)
Մասնակիցների գնահատումը կիրականացվի երկփուլ մեխանիզմով՝ ՀԱԱՀ-ի եւ Վալյադոլիդի համալսարանի կողմից։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին ([email protected]):