Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ եվրոպական գործընկեր համալսարաններում դասավանդելու կամ վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք աշխատում են ստորեւ նշված ոլորտներում։
- Հունգարիայի գյուղատնտեսության եւ կենսագիտության համալսարան (Հունգարիա, https://en.uni-mate.hu/) – 1 տեղ, դասավանդում, ոլորտներ՝ ճարտարագիտություն, սննդի անվտանգություն եւ տեխնոլոգիաներ, կենսաբանություն, շրջակա միջավայր։
- Արեւմտյան Ատիկայի համալսարան (Հունաստան, https://www.uniwa.gr/en/)– 1 տեղ, դասավանդում, ոլորտ՝ ճարտարագիտություն, թափուր տեղի առկայության դեպքում՝ սննդի տեխնոլոգիաներ, տնտեսագիտություն։
- Կրակովի գյուղատնտեսական համասարան (Լեհաստան, https://en.urk.edu.pl/) – 2 տեղ, դասավանդում կամ վերապատրաստում, ոլորտ՝ սննդի տեխնոլոգիաներ, թափուր տեղի դեպքում՝ անասնաբուժություն, կենդանագիտություն, ճարտարագիտություն, տնտեսագիտություն, ագրոնոմիա, շրջական միջավայրի պաշտպանություն։
- Մարկեի պոլիտեխնիկական համալսարան (Իտալիա, https://www.univpm.it/Entra/University_1) – 1 տեղ, դասավանդում կամ վերապատրաստում, ոլորտներ՝ սննդի տեխնոլոգիաներ, շրջակա միջավայր, ագրոնոմիա։
- Մալթայի (Մալթա, https://mcast.edu.mt/) – 1 տեղ, դասավանդում կամ վերապատրաստում, ոլորտներ՝ ակվակուլտուրա եւ ձկնային տնտեսություններ, կենդանիների պահվածք եւ խնամք, շրջակա միջավայրի պաշտպանություն, պտղաբուծություն։ Նախապատվությունը կտրվի ակվակուլտուայի եւ ձկնային տնտեսության ոլորտի թեկնածուին։
- Գրանադայի համալսարան (Իսպանիա, https://www.ugr.es/en/study/undergraduate/programmes) – 1 տեղ, դասավանդում, ոլորտներ՝ սննդի տեխնոլոգիաներ եւ սննդագիտություն, կենսաքիմիա, կենսատեխնոլոգիաներ, մաթեմատիկա, ֆիզիկա, տնտեսագիտություն։
- Դուբրովնիկի համալսարան (Խորվաթիա, https://www.unidu.hr/eng/) – 1 տեղ, դասավանդում կամ վերապատրաստում, ոլորտներ՝ ակվակուլտուրա եւ ձկնային տնտեսություններ, շրջակա միջավայրի պաշտպանություն։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/en/create-europass-cv) ,
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ դասավանդման դեպքում պետք է հստակ նշված լինեն դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ),
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Չափանիշների չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն մոտիվացիոն նամակի նախնական գնահատում անցած թեկնածուները։ Յուրաքանչյուր դիմորդ միաժամանակ կարող է դիմել առավելագույնը 2 համալսարանների։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի փետրվարի 2-ը։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]) կամ այցելել ՄԿԴ: