Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) մեկ շաբաթով վերապատրաստվելու եւ/կամ դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ գերմաներենի իմացությամբ այն դասախոսները, որոնք աշխատում են գինեգործության, խաղողագործության կամ գինու բիզնեսի ոլորտներում։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) (http://europass.cedefop.europa.eu/…/templates-instructions)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ դասավանդման դեպքում պետք է հստակ նշված լինեն նաեւ դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ),
- առկայության դեպքում՝ անգլերենի կամ գերմաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումները պարտադիր պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու ցուցադրեն փաստաթղթի բնույթը անգլերենով։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 23-ը։
Անհրաժեշտ հղումներ՝
Համալսարանի մասին՝ www.hs-geisenheim.de։
Հետազոտական ուղղությունները՝ https://www.hs-geisenheim.de/en/research/overview/։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]):