Մշակութային ակումբ

Հիմնադրվել է 2003թ.: Ակումբին կից գործում է երգի-պարի համույթը, որի ղեկավարն ու դիրիժորն Անդրկովկասյան մրցույթների և միջազգային փառատոնի դափնեկիր Ռ.Ռ.Աբաղյանն է:

Ակումբում անդամագրված է մոտ 40 ուսանող: Ամենօրյա անհատական պարապմունքների շնորհիվ ուսանողները կատարելագործում են իրենց վոկալի, երաժշտական և պարային ունակությունները:

Համույթը բազմաթիվ համերգներ է ունեցել Ա.Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում, Կամերային երաժշտության տանը, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ծերանոցներում, մանկատներում, զորամասերում, շրջաններում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում: Մասնակցել է միջբուհական փառատոների, արժանացել բազմաթիվ շնորհակալագրերի և մրցանակների:

Հետադարձ կապ`

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, I մասնաշենք, 232ա սենյակ
Հեռ. (37493) 24 29 15, ներքին՝ 4-82