Սուրաբայայի տեխնոլոգիական համալսարանը (Ինդոնեզիա) մեկնարկում է առաջին առցանց «Համայնք և տեխնոլոգիաներ» 2020 ծրագիրը (CommTECH 2020 Online Edition):
Ծրագրին կարող են մասնակցել ինչպես բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, այնպես էլ ասպիրանտներն ու դասախոսները։
Համալսարանը ծրագրի շրջանակում առաջարկում է 2 դասընթաց․
- Internet of Things (IoT) for Smart City Applications during the Pandemic
Դասընթացը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 3-14-ը։
Գրանցման վերջնաժամկետը 2020 թվականի հուլիսի 17-ն է։
- Zero Waste Stores: A Way to Combat Plastics
Դասընթացը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 4-ը։
Գրանցման վերջնաժամկետը 2020 թվականի օգոստոսի 8-ն է։
Ծրագրին մասնակցելու վճարը կազմում է 200 ԱՄՆ դոլար։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ անցնելով հետևյալ հղումներով՝
https://drive.google.com/drive/folders/1-DDQ4uHBOIpeGEyVxKGhReKusPsD-MW7
Հարցերի դեպքում կարող եք դիմել [email protected], [email protected] էլ․հասցեներով:
Բացի այդ, հաջորդ կիսամյակ (աշնանային կիսամյակ) համալսարանը մեկնարկելու է էլ-շարժունության ծրագիր ուսանողների համար։ Շարժունության ընթացքում կիրականացվեն ուսանողների փոխանակումներ՝ սովորելու և փորձուսուցում անցնելու նպատակով։
Ծրագիրն անվճար է։
Լավագույն 3 ուսանողները կստանան մրցանակային կրթաթոշակ 2021 թվականին CommTECH ծրագրին մասնակցելու համար։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.its.ac.id/international/e-program/։