News.am-ի «Բա իմացար» հաղորդաշարի շրջանակում Ագրարային համալսարանի գործընկեր Սկայ Ագրո ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Միհրան Սահակյանը բացահայտում է գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների՝ ճշգրիտ գյուղատնտեսության, թվային գյուղատնտեսության, ագրոդրոնների կիրառման, օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսության վարման նորարարական մեթոդների դերը, Ագրարային համալսարանի հետ մեկնարկած համագործակցության հեռանկարները։
2021 թ․ հիմնադրված Սկայ Ագրոն գյուղատնտեսական անօդաչու սարքերի՝ ագրոդրոնների կիրառման ոլորտի առաջատար կազմակերպությունն են, որ հիմնադրումից ի վեր ֆերմեր հաճախորդների թվի կտրուկ աճ է գրանցել՝ բերքի քանակի եւ որակի ակնհայտ աճի շնորհիվ։
Ընկերությունը պլանավորում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ստեղծել 3-4 մասնագետից բաղկացած շարժուն խմբեր, որոնք հնարավորություն կտան, ըստ էության, թվայնացնել Հայաստանում առկա բոլոր գյուղատնտեսական հողատեսքերը։ Այս առումով Սկայ Ագրոյի համար առանցքային կարեւորություն ունի Ագրարային համալսարանի եւ Արմաթ լաբորատորիաների հետ համագործակցությունը։
ՀԱԱՀ-ում «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրի ներդրումը յուրաժամանակ արձագանքն է տարեցտարի եւ նույնիսկ ամսեամիս զարգացող այս ոլորտի աշխատաշուկայի հարաճուն պահանջարկը բավարարելու անհրաժեշտությանը։
Հարցազրույցից հատվածներ են ներկայացված այստեղ։
Հետաքրքիր հարցազրույցն ամբողջությամբ կարելի է ունկնդրել այստեղ։