Category: Բոլոր հայտարարությունները

Հայտարարություն

Մինչև 2020 թվականի մայիսի 23-ը ներառյալ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվելու մասին իրենց դիմումները էլեկտրոնային եղանակով ներկայացնել հաստատության ղեկավարին: Read More

Հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների՝ ավելի վաղ հայտարարված դասընթացին (տես այստեղ՝ https://anau.am/training-veterinarian-expert/?fbclid=IwAR3jXOE8hGBxk8DtRy7t8O28cFeQm1-tYPsgPVWwirDpzxyTkw1ca00PBto) մասնակցելու համար հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 25.05.2020թ., առավոտյան ժամը 11:00-ն: Read More

Մայիսի 20-ին կպատասխանենք ImpactAIM ANAU AgriTech Accelerator ծրագրին վերաբերող հարցերին

Ուշադրություն. Ունե՞ք հարցեր ImpactAIM ANAU AgriTech Accelerator ծրագրի վերաբերյալ։ Մայիսի 20-ին՝ ժամը 18:00-ին մենք կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Միացեք առցանց տեղեկատվական հանդիպմանը ֆեյսբուքի ուղիղ եթերում և իմացեք ծրագրի բոլոր մանրամասները՝ առավելություններ մարտահրավերներ ֆինանսական հասանելիություն դիմելու ընթացակարգ Քննարկման լեզու՝ հայերեն, անգլերեն: Քննարկման օր և ժամ՝ մայիսի 20, Երևանի ժամանակով՝ 18:00 (GMT+4): Ծրագրի մարտահրավերներին մանրամասն ծանոթացեք [...] Read More

Գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի մայիսի 21-ին ժամը 12.00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Ազատ Մկրտչյանին՝ 098/094 058997 համարներով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ [...] Read More

Անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ Դասընթացի առցանց համակարգի միջոցով կազմակերպումը կիրականացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջոցով։ Դասընթացը նպատակ է հետապնդում հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող, սպանդանոցներին [...] Read More

Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագիրը հայտարարում է

Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի 2020/21 ուստարվա ընդունելության և 2021թ.-ի ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանով Գերմանիայում 6-ամսյա արտադրական պրակտիկա անցկացնելու և հետագայում իրենց ուսումը վերոնշյալ ծրագրի 2021/22 ուստարում շարունակելու համար սույն թվականի մայիսի 4-ից կազմակերպվում են գերմաներեն լեզվի մատչելի նախապատրաստական դասընթացներ 0-ական մակարդակից սկսած: Այն ուսանողները, ովքեր արդեն ունեն լեզվի նախնական կամ բազային գիտելիքներ, [...] Read More

Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը հայտարարում է ընդունելություն

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրոսական ծրագիրը, որը համակարգվում է Տեխասի A&M («Էյ ընդ Էմ») համալսարանի հետ համատեղ, ընդունում է դիմումներ 2020-2021 թթ. ուսումնական տարվա համար։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 14-ն է։ Համեցե՛ք Ագրոբիզնեսի Ուսուցման Կենտրոն: Read More

Համաշխարհային բանկը եւ ՊԱԵԿ-ը հայտարարում են թեմատիկ հետազոտությունների մրցույթ

Համաշխարհային բանկը եւ Պարենային ապահովության եվրասիական կենտրոնը ուրախ են հայտարարել պարենային քաղաքականության թեմատիկ (իրական դեպքերի ուսումնասիրություն՝ case studies) հետազոտությունների մրցույթի 5-րդ շրջափուլի մասին։ Ընդունվում են հայտեր զանազան թեմաներով, որոնք կվերաբերեն COVID-19 վարակով պայմանավորված ճգնաժամի ազդեցությանը Եվրասիական տարածաշրջանում պարենային եւ սննդառության ապահովության վրա։ Մրցույթի նպատակն է՝ հավաքել անհրաժեշտ փաստական նյութ COVID-19-ի համավարակի ազդեցության մեղմացմանն ուղղված պետական [...] Read More

Համատեղ վեբինար Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ

Շուշիի տեխնոլոգիական և Հայաստանի ազգային ագրարային համալսարանների համագործակցությամբ ապրիլի 30-ին կմեկնարկի ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ZOOM ԿԱՄՈՒՐՋ «Գյուղատնտեսությունն այսօր» խորագրով վեբինար- քննարկումների շարք: Վեբինար-քննարկումներին կարող եք միանալ հետևյալ հղումով https://zoom.us/j/2406660933 Read More

Գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի մայիսի 4-ին ժամը 12.00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Ազատ Մկրտչյանին՝ 098/094 058997 համարներով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ [...] Read More