ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ֆինանսավորմամբ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գիտական աշխատանքների համակարգման բաժնի հետ գործակցաբար, իրականացնելու է հետազոտողների, գիտնականների եւ ուսանողների իրազեկվածության բարձրացմանը եւ կարողությունների զարգացմանն ուղղված անվճար դասընթացներ, որոնց հիմնական նպատակը գիտական համայնքի համար ավելի պատասխանատու եւ անվտանգ միջավայրի եւ օրենսդրական հետագա առաջընթացի կայուն հիմքերի ստեղծումն է։ Գիտական համայնքի [...] Read More
Եվրոպական Միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի շրջանակում իրականացվող «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մշակում եւ իրականացում» նախագիծը կազմակերպում է պտղահատապտղային մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման քառամսյա դասընթացը։ Դիմելու վերջնաժամկետը 2022 թ․ ապրիլի 25-ն է: Մանրամասն՝ այստեղ: Read More
Հարգելի ուսանողնե՛ր, ՀԱԱՀ-ն իր շրջանավարտների եւ ուսանողների մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով կազմակերպում է «Փափուկ հմտություններ - անձնային աճ, կարիերայի պլանավորում եւ կառավարում» դասընթացը։ Հաջորդ շաբաթ կազմավորվում է դասընթացի մասնակիցների ևս 2 խումբ։ Խմբերից մեկի համար 4-օրյա դասընթացը կիրականացվի մարտի 21-ից, ժամը 10։30-ից 13։30-ը։ Գրանցման համար անցեք հետեւյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScgeGvEfzUzzhWyBU21oCG7Rp6etB3J68pqFs0hGy871EY9gg/viewform Երկրորդ խմբի համար պարապմունքները կմեկնարկեն մարտի [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2022-2023 ուս․տարվա աշնանային եւ գարնանային կիսամյակներում ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում մասնագիտության ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում սովորողների) եւ ասպիրանտները։ Դիմումների վերջնաժամկետն է 2022թ․-ի ապրիլի 22-ը (Իսպանիայի ժամանակով ժամը 23։59-ը)։ Դիմումներն անհրաժեշտ է [...] Read More
Եթե ցանկանում եք սովորել եւ զբաղվել թթու կաթնամթերքի եւ պանրի արտադրությամբ, ձեռք բերել գիտելիքներ՝ արտադրության սանիտարահիգիենիկ միջոցառումների, կաթի եւ կաթնամթերքների արտադրությունում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կառուցվածքի եւ նշանակության, կաթնամթերքի արտադրությունում անվտանգության կանոնների, հումքի ստացման եւ նախնական մշակման կանոնների եւ դրանց որակին ներկայացվող պահանջների, թթու կաթնամթերքների դասակարգման, արտադրության եղանակների առանձնահատկությունների, տեխնոլոգիական գործընթացների, թթու կաթնամթերքների արտադրությունում օգտագործվող [...] Read More
Զբաղվու՞մ եք կամ ուզու՞մ եք զբաղվել ագրոբիզնեսով։ Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել գիտելիքներ ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների ագրոձեռնարկատիրության իրավակազմակերպական ձեւերի ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների ագրոձեռնարկատիրության մոդելների գյուղատնտեսության նորարարական տեխնոլոգիաների կապիտալ ներգրավելու եւ աջակցության ուղղությունների վերաբերյալ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Իմ ագրոբիզնեսը» թեմայով դասընթաց: Դասընթացը բաղկացած է [...] Read More
Գերմանական «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին մասնակցելու «Կանաչ ձեռներեցություն» եւ «Բլոկչեյն հմտություններ երիտասարդների համար» դասընթացներին: Դիմելու վերջնաժամկետը մարտի 17-ն է: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Read More
Հարգելի ուսանողներ եւ աշխատակիցներ, Թուրքմենստանի ԱԳ նախարարության Միջազգային հարաբերությունների ինստիտուտն անցկացնում է «Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք: Միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը» խորագրով մրցույթ։ Մրցույթի հիմնական նպատակներն են՝ Աշխարհում խթանել միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը երրորդ հազարամյակի նոր աշխարհաքաղաքական պայմաններում, աշխարհում ռազմական առճակատման սրացման ժամանակներում, հակամարտությունների շրջանակի աճի պայմաններում, որի հետեւանքով վատթարացել է աշխարհի ընդհանուր կայունությունը, զինաթափումը, շրջակա միջավայրի [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վալադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2021-2022 ուստարվա գարնանային կիսամյակում 1 շաբաթ դասավանդման կամ համատեղ դասավանդման եւ վերապատրաստման համար։ Ակադեմիական առաջարկը (https://uvamobplus.uva.es/publico/courses) պարունակում է Վալադոլիդի համալսարանի բաժինների անունները, եւ ՀԱԱՀ աշխատակիցները պետք է իրենց դիմումի ձեւում նշեն գործունեության իրենց առաջարկը: Անհրաժեշտ փաստաթղթերը հարկավոր է ներբեռնել հետեւյալ հղմամբ [...] Read More
Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (UPV-Իսպանիա) գյուղատնտեսական ճարտարագիտության եւ շրջակա միջավայրի դպրոցի համակարգմամբ (ETSIAMN) գործող Տեղական համալսարանների ցանցը 2022թ․-ի մայիսի 9-ից 13-ը, կազմակերպում է վերապատրաստում Nature & Human Landscape թեմայով։ Դասընթացի տեւողությունը 40 ժամ է և կիրականացվի 5 օրերի ընթացքում։ Մասնակցության վճարը 620 եվրո է։ Ընտրված թեկնածուն ՀԱԱՀ-ի կողմից կերաշխավորվի Erasmus+ ծրագրով ծախսերի փոխհատուցման համար (1 տեղ)։ [...] Read More



