Այսօր` օգոստոսի 30-ին, տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստը: Ուսումնական տարվա անսովոր մեկնարկ է այս ֆակուլտետի համար, երկարամյա դեկանը՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը այլեւս մեր բուհում չի աշխատում: Սակայն համոզված ենք, նա կշարունակի սրտացավորեն հետեւել մեր ընթացքին, կապված կմնա հարազատ հաստատության հետ, որտեղ միշտ սիրված ու հարգված է եղել: Նիստը բացեց դեկանի [...] Read More
Միջազգային կապերի դեպարտամենտը 2022-23 ուսումնական տարվա ընթացքում իրականացրել է վերջին տարիների թերեւս առավելագույն միջազգային շարժունությունները աշխատակիցների եւ ուսանողների շրջանում։ Բացի Էրազմուս+ ՀԳ1 շարժունության ծրագրից, ՄԿԴ-ն ակտիվորեն ներգրավվել է կարողությունների զարգացման ծրագրերում եւս՝ ապահովելով ՀԱԱՀ-ի միջազգայնացումը տարբեր հարթակներում։ Էրազմուս+ ՀԳ1-ի շրջանակում 2022-23 ուստարվա ընթացքում ՄԿԴ-ն համագործակցել է եւրոպական 10-ից ավելի երկրների 35 համալսարանների հետ։ Միջազգային կրեդիտային [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ օգոստոսի 29-ին մասնակցել է Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակման, տեսակավորման եւ փաթեթավորման «Հին Խնձորեսկ» գործարան-լոգիստիկ հանգույցի բացման արարողությանը, որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, բնակիչներ, տեղական սննդամթերքի արժեշղթաների զարգացմամբ մտահոգ տարբեր շահակիրներ։ Նախագիծը ֆինանսավորվել է հիմնականում Պարենի համաշխարհային ծրագրից, իսկ Չինաստանի կառավարության ներդրումը եղել է 40 կՎտ հզորությամբ արեւային [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդունող հանձնաժողովը հայտարարում է ՀՀ արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտներին ընձեռված աննախադեպ հնարավորության մասին։ Նշված հաստատությունների գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտները (անկախ ուսումնական հաստատությունը ավարտելու տարեթվից), առանց ընդունելության քննություն հանձնելու, 2023 - [...] Read More
Օգոստոսի 29-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է լիբանանցի գործարարների պատվիրակությանը՝ այդ երկրի մշակույթի նախկին նախարար, ընտանեկան գինեգործարանի սեփականատեր Սալիմ Վարդիի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Գարդենիա Լեբնիզ ֆարմս ՍՊԸ հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալը, Սոմո պլաստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վասիմ Ռիախին, հյութերի արտադրության Ժունեթ ընկերության ղեկավար Ժան Ստեֆանը։ Լիբանանցի գործարարներին ուղեկցում էր ռեկտոր Ուռուտյանի եւ Ագրարային [...] Read More
Աստվածաշնչյան պատմություններից ամենահիշվողներից է ջրհեղեղը, եւ ոչ միայն այն պատճառով, որ Նոյը ափ իջավ, հաստատվեց մեր բնօրրան-հայրենիքում, այլ նաեւ սահմռկեցնող իրողությամբ, թե մարդն անզոր է ջրային տարերքի դեմ: Այդպես է նաեւ այսօր, 21-րդ հարյուրամյակում: Օրվա լրահոսում որքան հաճախ են պատահում սելավների, ջրհեղեղի, սողանքների մասին տեղեկությունները: Եւ մարդը շարունակում է անզոր-անպաշտպան մնալ, թեեւ համատեղ պայքարելու լուրջ [...] Read More
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, սեպտեմբերին դպրոցներում ներդրվող մասնագիտական կողմնորոշման «Ագրոտեխնոլոգիա» դասընթացին ընդառաջ նախ վերապատրաստվում են կենսաբանության ուսուցիչները։ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում օգոստոսի 22-26-ն անցկացվող դասընթացին մասնակցել է 7 ուսուցիչ Սիսիանի, 2-ական` Գորիսի եւ Տավուշի դպրոցներից։ Դասընթացը պատրաստել եւ վարում են ՀԱԱՀ դասախոսները։ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված եւ ավագ դասարանների համար [...] Read More
- 2021 թ․ վերջին, ՀԱԱՀ Գյուղմեքենայացման եւ ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի՝ Ձեր ղեկավարած Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի գիտաշխատողներ՝ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանի, տ․գ․թ․ Ալբերտ Գրիգորյանի եւ ճարտարագետ-նախագծող Վաչագան Կարապետյանի հետ ներկայացրեցիք ծառերի միջբնային տարածությունների հողամշակման երկու ֆրեզ՝ ավանդական եւ ինտենսվ այգիների համար։ Դրանք առանձնանանում են դյուրօգտագործելիությամբ, արդյունավետությամբ, քարքարոտ հողային պայմաններին հարմարվածությամբ, մատչելիությամբ եւ անվտանգությամբ։ [...] Read More
Աստղիկ Խաչյանը, 2020 թ. ավարտելով Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցը, ուսումը շարունակելու հարցում կանգնած էր ավագ դպրոց կամ որեւէ քոլեջ ընտրության առջեւ: «Սովորելու սեր այնքան էլ չունեի,-անկեղծանում է Աստղիկը,- ուստի մտածեցի՝ ավելի լավ կլինի միջին մասնագիտական կրթություն ստանալ ու սահմանափակվել դրանով: Մորաքույրս՝ Մերի Բաղդասարյանը, որն աշխատում է Ագրարային համալսարանում, ասաց, որ ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մանաճյուղը մասնակցել է օգոստոսի 18-ին Գորիս քաղաքում կայացած աշխատանքի տոնավաճառին, որի նպատակն էր համագործակցության հարթակ ստեղծել գյուղատնտեսական ոլորտի գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ: Տոնավաճառը կազմակերպվել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախաձեռնությամբ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում՝ Գորիսի համայնքապետարանի եւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի [...] Read More