Category: Բոլոր նորությունները

Ագրարային համալսարանը հայտարարում է

Դասընթացներ առարկայական պարքեր ունեցող ուսանողների համար

Սիրելի՛ ուսանողներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հնարավորություն է ընձեռել մինչև 12 կրեդիտ առարկայական պարտք ունեցող ուսանողներին մինչև ս․թ․ նոյեմբերի 27-ը ներառյալ դիմում ներկայացնել ռեկտորի անունով և մասնակցել կազմակերպվող դասընթացներին՝ կրեդիտային պարտքերը հանձնելու նպատակով։ Read More

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սիրելի ուսանողներ, այսօր՝ նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է, եւ շատ կուզենայի ձեզ ողջունել մեր ազգային իղձերի ու իդեալների հերթական անվերապահ հաղթանակի դիրքերից։ Սեպտեմբերի 27-ին սկսված աննախադեպ դաժան պատերազմը, որ Արցախի դեմ սանձազերծել էին մեր դարավոր թշնամի երկրները՝ վարձկան ահաբեկիչների եւ մի քանի երկրների ռազմական ու քաղաքական ակտիվ աջակցությամբ՝ այս հանգրվանում մեզանից ժամանակավորապես խլեց հաղթանակը։ [...] Read More

Խոտանված կովերի աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա թվով 33 խոտանված կովերի աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի նոյեմբերի 19-ին, ժամը 12․00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Խոտանվող կովերը գտնվում են ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության տարածքում`Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Ազատ [...] Read More

CASCADE-2020 առաջին միջազգային գիտական-գործնական խորհրդաժողովը՝ նվիրված կոնսորցիումի 10-ամյակին 

«Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի գյուղատնտեսական համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման» (CASCADE) կոնսորցիումի «Գյուղատնտեսության կայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում և Կովկասում» թեմայով առցանց գիտաժողովը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 10-11-ը: Գիտաժողովում ներկայացվելիք գիտական հետազոտությունների արդյունքները նախատեսվում է հրապարակել «Scopus» հոդվածների հավաքածուում: Մանրամասներ՝ https://docs.google.com/file/d/13-4NYHYRHNopXBmZxCZL7_YUnSXhi_z7/edit?filetype=mswordHYPERLINK "https://docs.google.com/file/d/13-4NYHYRHNopXBmZxCZL7_YUnSXhi_z7/edit?filetype=msword&fbclid=IwAR2jriP3PNBQcgeF-9gN8zDUkCdpwlLVWgLL7LyB3FefiPDSn9Xw5lmEDDA"&HYPERLINK "https://docs.google.com/file/d/13-4NYHYRHNopXBmZxCZL7_YUnSXhi_z7/edit?filetype=msword&fbclid=IwAR2jriP3PNBQcgeF-9gN8zDUkCdpwlLVWgLL7LyB3FefiPDSn9Xw5lmEDDA"fbclid=IwAR2jriP3PNBQcgeF-9gN8zDUkCdpwlLVWgLL7LyB3FefiPDSn9Xw5lmEDDA Read More

«Train the Trainer» վերապատրաստում-դասընթաց դասախոսների համար

2020-ի հունվարին անցկացված հաջող դասընթացից հետո Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնը (ECFS) Համաշխարհային բանկի հետ միասին հրավիրում է մասնակցելու երկրորդ, երկշաբաթյա «Train the Trainer» առցանց դասընթացին` նախատեսված համալսարանի դասախոսների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց ուսուցման հմտությունները քաղաքականությանն առնչվող թեմատիկ ուսումնասիրության մեթոդաբանության օգտագործման մեջ, ինչպես նաև բարելավել արդյունավետ հեռավար ուսուցման համար անհրաժեշտ հմտությունները: Մասնակիցները պետք է [...] Read More

Լուռ ու կույր աշխարհի առջեւ գոց ու անմռունչ․ արցախցի երեխաները Ագրարային համալսարանում

Օրերս Ագրարայինում հյուրընկալել էինք արցախցի դպրոցականների: Լուռ են, չեն խոսում, չեն շփվում: Փակ են, անմռունչ, միայն աչքերն են խոսում: Սարսափ, թանկ կորուստներ, արհավիրք տեսած հայի աչքեր: Ժամանակից շուտ վիշտ ապրած մանկանց աչքեր, առաջնագծում մնացած հայրիկների կարոտի թարգման աչքեր… Խուլ ու համր աշխարհի առջեւ իրենք էլ կաղապարվեցին, կողպեցին իրենց նուրբ հոգիները: Տեխնոլոգիական ֆակուլտետի ուսանող Կարեն Քարիմյանն [...] Read More

TOPAS ծրագրի վերապատրաստման արդյունքների կիրառումը հեռավար ուսուցման պայմաններում

TOPAS ծրագրի շրջանակում անցյալ տարի Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ագրարային էկոնոմիկայի, ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնների շուրջ 30 դասախոսներ վերապատրաստվել են դասավանդման արդի մեթոդների, ուսանողակենտրոն մեթոդաբանության և ինտերակտիվ դասավանդման մեթոդների և արդյունավետ մեթոդի ընտրության թեմաներով: Վերապատրաստում անցած դասախոսների շրջանում հարցում է անցկացվել վերապատրաստման ընթացքում ձեռք բերված արդյունքների՝ հեռավար ուսուցման ընթացքում կիրառելիության վերաբերյալ: Որպես արդյունավետությունը պայմանավորող [...] Read More

«Ագրարային մենեջմենթ» ծրագրի բոլոր վեց ուսանողները դարձան Վայհենշտեֆանի մագիստրանտներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի  միջև գործող միջբուհական գործակցային համաձայնագիրը ՀԱԱՀ «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի ուսանողների համար գերազանց հնարավորություններ է ստեղծում թե փորձուսուցման եւ թե ուսումը գործընկեր համալսարանում շարունակելու առումով: «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Անի Պետրոյանը ուրախությամբ հաղորդեց հերթական լավ լուրը. այս տարվա հունիսին մրցութային հիմունքներով [...] Read More

Թիկունքն՝ ամուր. Ուսանողական խորհուրդը շարունակում է հանդես գալ նոր նախաձեռնություններով

Արդեն առիթ ունեցել ենք գրելու մեր ուսանողների գովելի նախաձեռնությունների մասին: Նրանք հավաքում են առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ ուղարկում առաջնագիծ՝ հայրենի հողը արյամբ պահող զինվորին: Երիտասարդները հաստատակամ են՝ այս գործընթացը կշարունակվի մինչեւ պատերազմի հաղթական ավարտը: Օրերս ուսխորհուրդը հանդես եկավ մի նոր նախաձեռնությամբ՝ թղթի թափոններ հավաքեցին: Սա էլ պատերազմի հաղթական ավարտը մոտեցնող մի ճանապարհ է: Ասում են՝ [...] Read More

Ռեկտորատի նոյեմբերյան նիստ՝ հերթական բաց քննարկում

Ռեկտորատի հերթական նիստը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 2-ին, Zoom հարթակով։ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը նիստի վարումը սկսեց՝ Ագրարայինի հանրույթի անունից ցավակցություն հայտնելով համալսարանի՝ Արցախում զոհված ուսանողների ընտանիքներին, ինչպես նաև մեր աշխատակիցներին, ում զավակները զոհվել են Արցախյան հայրենական պատերազմում։ Կորստի ցավը բոլորինս է։ Ըստ օրակարգի, քննարկվեցին 2020-2021 ուստարվա ուսման վարձավճարների փոխհատուցման շրջափոխմանը, 2019-2020 ուստարվա առարկայական և [...] Read More