Փետրվարի 18-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը կնքեցին համագործակցության հուշագիր: PROFAL ընկերությունը երկրում հայտնի է որպես ալյումինե եւ մետաղապլաստե դռների ու պատուհանների, ապակե կոնստրուկցիաների առաջատար արտադրող: Վերջին շրջանում ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել նաեւ գյուղատնտեսության, կանաչապատման եւ սպասարկման ոլորտներում: Հուշագրով նախատեսվում է համատեղ ջանքերով նպաստել մասնագիտական [...] Read More
Համալսարանը կազմակերպում է MS OFFICE (WORD, EXCEL, POWER POINT) համակարգչային ծրագրակազմերի անվճար կարճաժամկետ դասընթացներ: Դասընթացները կկազմակերպվեն մարտի 10-ից, շաբաթական 3 անգամ, ժամը 13:30-ից 15:00: Դասընթացները վարելու են ամբիոնի փորձառու դասախոսները: Որպես արդյունք մասնակիցները կսովորեն՝ մոդելավորման գործողությունների ավտոմատացում, Power Point-ի միջոցով համակարգչային շնորհանդեսի նախագծում, աշխատանք Word տեքստային խմբագրիչով, MS Excel էլեկտրոնային աղյուսակների միջոցով աղյուսակների մշակում, թվաբանական [...] Read More
Փետրվարի 19-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Թումո լաբորատորիաներ համալիրի ղեկավար Էրեբունի Թորոսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին, որը ժամանակակից տեխնոլոգիաներով հետաքրքրվող մեր ուսանողների համար լայն հնարավորություններ է ընձեռում: Սակայն, մինչ այդ, դեռ հունվար ամսից սկսած, ճարտարագիտական ֆակուլտետի՝ ստեղծագործ մտքով, վառ երեւակայությամբ ու անհանգիստ բնավորությամբ մի խումբ երիտասարդներ մասնակցեցին Թումո լաբորատորիաների շատ խիտ-արագացված դասընթացների, որի շնորհիվ ստեղծեցին [...] Read More
Չորս տարի առաջ մեկնարկած ABioNet ծրագրի բոլոր փուլերը, կարեւոր, նշանակալի ձեռքբերումները միշտ հանգամանորեն լուսաբանվել են ՀԱԱՀ կայքում: Երեկ՝ փետրվարի 18-ին, հանդիսավորությամբ ավարտվեց ծրագրի եւս մեկ բղադրիչ: Հայտնի է, որ ABIoNet-ի շնորհիվ համալսարանը զինվել է նորագույն սարքավորումներով, որոնցից օգտվելու հմտություններն ու կարողությունները ZOOM հարթակում իրականացված դասընթացների շնորհիվ արտասահմանցի մեր գործընկերները ուսուցանել են շահառու ամբիոնների աշխատակիցներին եւ [...] Read More
«Տնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը հայտարարում է անհատական հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ՝ կրթական, հետազոտական եւ խորհրդատվական կազմակերպություններում աշխատող, առնվազն տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունեցող հետազոտողների համար։ Ծրագրերը ֆինանսավորվում են առավելագույնը 2 տարվա տեւողությամբ, մինչեւ 8 մլն դրամի սահմաններում։ Հետազոտական ծրագրերին ներկայացվող պահանջներին, ֆինանսավորման վերաբերյալ որոշումների ընդունման կարգին, վճարման փուլերին եւ ծրագրային հայտերի ներկայացման [...] Read More
Էյ-Թի-Փի -ի Կարինի տնկարան այցի ընթացքում ուսանողները ծանոթացել են պտղատու մշակաբույսերի ձմեռային պատվաստների տարբեր ձեւերին, պատվաստման մեթոդներին ու հմտություններին: Նրանք գործնականորեն մասնակցել են ձմեռային պատվաստի տարբեր ձեւերի կատարմանը, դրա ամբողջ տեխնոլոգիական շրջափուլին՝ պատվաստակալների արմատների խնամքով լվանալուց, կարճացնելուց ու ախտահանումից մինչեւ պատվաստի հանգույցի վրա մեքենայացված V-ձեւ կտրվածքի կատարում, կտրոնի տեղադրում պատվաստակալի վրա, պատվաստի հանգույցի կապում, պատվաստված [...] Read More
ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Ֆինանսներ» եւ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները փորձուսուցման շրջանակում եղան ՀՀ կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնում: Ֆինանսական շրջայցի ընթացքում ուսանողները ծանոթացան «նախնադարյան փողերին», հայկական տարբեր թագավորությունների ժամանակ օգտագործվող մետաղադրամներին եւ ավելի մեծ ոգեւորությամբ ուսումնասիրեցին 1918-20թթ: Հայաստանի Հանրապետությունում, Խորհրդային Հայաստանում եւ անկախության շրջանում մեր երկրում շրջանառվող փողերը: Ակտիվ հարցուպատասխանը քոլեջականներին [...] Read More
Փետրվարի 16-ին ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստը դեկանը՝ պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, սկսեց հաճելի արարողությամբ: Նա տեղեկացրեց, որ դոցենտ Անահիտ Գալանտերյանը CASCADE կոնսորցիումի աշխատանքներին լավագույնս մասնակցելու եւ բուհի պատիվը բարձր պահելու համար արժանացել է ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի շնորհակալագրի: Գնահատելի աշխատանքի համար տիկին Գալանտերյանը ռեկտորատի կողմից արժանացել է նաեւ դրամական խրախուսանքի: Մեր կայքի ուշադիր հետեւորդները [...] Read More
Ագրարային համալսարանի եւ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի՝ երկու տարի առաջ սկսված համագործակցությունը հետեւողականորեն շարունակում եւ զարգացնում են, մասնավորապես, ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ղեկավարությունը, ուսուցչական հանրույթը եւ իհարկե աշակերտները: Վարժարանի սաների եւ կենտրոնում բուժվող զինվորների բարեկամական կապերը գնալով ամրապնդվում են: Կարելի է ասել, վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանն իր հետեւողական աշխատանքով արդեն հասել է երեխաների ու [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գույքի վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2021 թ․-ի փետրվարի 24-ին, ժամը 13․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 1. Օտարման առարկա գույքի տվյալները 1․1 Հետևյալ հղմամբ տեղադրված գույքի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային [...] Read More