Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (2 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է նաև հատուկ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 ուսանողի տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 1 տարով (01․10․2021-22․07․2022) Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1), բացառությամբ այն ուսանողների, ովքեր ավարտում են [...] Read More
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում։ (https://drive.google.com/file/d/1CxzwX18IfJi-9yucWboumk55R25mNOa0/view?usp=sharing) Ծրագիրը տևում է 2022թ․ մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021թ․ հուլիսի 31-ն է։ Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են [...] Read More
Ղրղզստանի Կ.Ի. Սկրյաբինի անվան ազգային ագրարային համալսարանը հրավիրում է մասնակցելու միջազգային գիտական-գործնական գիտաժողովի, որը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 14-ին: Գիտաժողովի և հրատարակությունների լեզուն ռուսերենն է։ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ․ Բաժին 1. Կադրերի վերապատրաստման կատարելագործում ՝ հաշվի առնելով տնտեսության նորարարական զարգացման և թվայնացման պահանջները Բաժին 2. Բնության ռացիոնալ կառավարման, էկոլոգիայի, հողի կադաստրային գնահատման և [...] Read More
Հարգելի ուսանողներ և երիտասարդ գիտնականներ, 2021 թվականի փետրվարի 15-ից 28-ը Ղազախստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում է Միջազգային ձմեռային դպրոց – 2021 Դպրոցի նպատակն է փոխանցել նոր գիտելիքներ, գործնական հմտություններ, նորարական տեխնոլոգիաների կիրառման և գիտական ուսումնասիրությունների իրականացման մեթոդաբանություն։ Դասախոսությունները, վարպետաց դասերը և կլոր սեղանները կվարեն առաջատար միջազգային գիտնականները Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի 7 գիտահետազոտական ինստիտուտների գիտնականների [...] Read More
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Պարենային անվտանգության Եվրասիական կենտրոնը դեկտեմբերին կազմակերպեց հերթական վերապատրաստումը պարենային անվտանգության ոլորտում դասավանդողների համար։ Վերապատրաստման հիմնական նպատակը դեպքերի ուսումնասիրման (case study) միջոցով դասավանդման նոր մեթոդների և մոտեցումների ուղղությամբ դասախոսական անձնակազմի հմտությունների զարգացումն էր։ ՀԱԱՀ-ից վերապատրաստմանը մասնակցեցին Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս Մերի Մանուչարյանը, Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի ասիստենտ Ծաղկանուշ Միրզոյանը և [...] Read More
Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված խոչընդոտներին, 2020 թվականին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտն ինտենսիվորեն շարունակել է աշխատանքները միջազգային շարժունության նոր համագործակցությունների հաստատման և ընդլայնման ուղղությամբ։ Ներկայումս ՀԱԱՀ-ն Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության (ՀԳ1) շրջանակներում համագործակցում է ԵՄ 13 երկրի 32 համալսարանների հետ (https://anau.am/international-relations/erasmus-ka1/partner-universities/)։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ՀԱԱՀ-ն համագործակցել էր 14 երկրի 25 համալսարանների, իսկ 2019-ին՝ [...] Read More
2021 թվականի մարտի 25-26-ը Տաշքենդի պետական ագրարային համալսարանի կողմից կազմակերպվում է «Գյուղատնտեսական գիտություններ․ Հիմնախնդիրներ և լուծումներ» (ICAS-PS 2021) թեմայով միջազգային գիտաժողով։ ICAS-PS-ը ներկայացնելու է նոր և հիմնարար մոտեումներ գյուղատնտեսության բնագավառում։ Հրավիրում ենք մասնակցելու այս գիտաժողովին, որը կնպաստի հաղորդակցության խթանմանը հետազոտողների, ուսանողների և պրակտիկ մասնագետների շրջանում, որոնք աշխատում են գիտական բազմազան ոլորտներում, և ունեն ընդհանուր հետաքրքրություն [...] Read More
Դեկտեմբերի 10-11-ին առցանց կայացավ «Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի գյուղատնտեսական համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման» (CASCADE) կոնսորցիումի 10-ամյակին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը՝ «Գյուղատնտեսության հարակայուն զարգացումը Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում» թեմայով: Գիտաժողովին մասնակցում էին 250-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից՝ Չինաստան, Հնդկաստան, Մոնղոլիա, Հարավային Կորեա, այդ թվում կոնսորցիումի անդամ 8 երկրների ագրարային ոլորտի շուրջ 19 բուհերի, ինչպես նաեւ [...] Read More
Մեկնարկում է Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական MEDfOR (Միջերկրածովյան անտառտնտեսություն և բնական պաշարների կառավարում) ծրագիրը: MEDfOR ծրագրին կարող են մասնակցել այն անձիք, ովքեր ունեն բակալավրի աստիճան կենսաբանական գիտությունների, շրջակա միջավայրի և երկրագիտության, մաթեմատիկայի, տնտեսագիտության, ճարտարագիտության, քիմիայի, կենսաքիմիայի կամ նմանատիպ ոլորտներում: Էրազմուս Մունդուսի կրթաթոշակները հասանելի են լինելու լավագույն թեկնածուների համար: Հատուկ կրթաթոշակներ են տրամադրվելու մի շարք պետությունների, [...] Read More