Հավելումներով հացատեսակներ


հաց
ԹԽՈՒՄ ԵՆՔ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՑԵՐ

Զարմացրե՛ք Ձեր հարազատներին կամ սիրելի հաճախորդներին հավելումներով հացատեսակներով
Դասընթացի շնորհիվ
Կծանոթանաս՝
Հացամթերքների դասակարգմանը,
հացաթխման սարքավորումների ընտրությանը և շահագործման հմտություններին,
հացաթխման մեջ օգտագործվող հավելումների դասակարգմանը և դրանց օգտագորման նպատակահարմարությանը արդի տեխնոլոգիաներում,
բուժիչ-կանխարգելիչ և դիետիկ նշանակության հացամթերքներին:

Կպատրաստես՝
Սերմերով հաց,
հնդկաձավարի ալյուրից խառնուրդով հաց,
տարեկանի ալյուրից հաց,
ՄԱՅՍՄԱԿՍ միքսի օգտագործմամբ հաց,
ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ հացատեսակներ,
եվրոպական հացատեսակներ:

Դասընթացը բաղկացած կլինի ինտերակտիվ դասախոսություններից, որոնք կզուգորդվեն գործնական առաջադրանքների իրականացմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության ուսումնական լաբորատորիայում:

 Տևողությունը՝ 3 օր
 Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր

Հետադարձ կապ

 Լրացուցիչ հարցերի դեպքում՝ 012 54 57 13, 055 52 67 18
 Էլ․ փոստի հասցեն՝ [email protected]