Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում Ագրարային համալսարան այցելած աշակերտները միշտ տպավորված են գնում։ Այս անգամ հերթը Բալահովիտի ավագ դպրոցի սաներինն էր: Նրանց այցին նախորդել էր համալսարանի ներկայացուցիչների այցը Բալահովիտի հիմնական դպրոց, որտեղ երեխաները ցանկություն էին հայտնել գալ համալսարան եւ անձամբ ծանոթանալ կրթական ծրագրերին, նորաբաց լաբորատորիաներին, համտեսել ուսանողների պատրաստած հրուշակեղենը…
Այդպես էլ արեցին. եկան, տեսան, համտեսեցին, հարցրեցին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում, քիմիայի լաբորատորիաներում, ջերմատանը, Գինեդարանում, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադի լաբորատորիայում:
Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը եւ բաժնի միջոցով՝ համալսարանի տարբեր ստորաբաժանումներ, սիրով կսպասեն բալահովիտցի երիտասարդներին՝ որպես Ագրարայինի ապագա ուսանողների: