AutoCAD ծրագրակազմի անվճար դասընթաց

Սիրելի ուսանողներ, հաշվի առնելով շուկայի պահանջարկը՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունը բարձրացնելու նպատակով «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման անվճար դասընթացներ:

Որպես արդյունք մասնակիցները կսովորեն՝

  • ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ,
  • նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր,
  • իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում,
  • մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային փաստաթղթեր:

Դասընթացները կկազմակերպվեն ս.թ. մարտի 1-ից 31-ը՝ շաբաթական 3 անգամ, 1 դասաժամ տևողությամբ:

Ցանկացողները կարող են դիմել ՀԱԱՀ 2-րդ մասնաշենք, 509 սենյակ, ժամը 13:30-ից 17:00-ն. գրանցման վերջնաժամկետն է փետրվարի 28-ը:

Դասընթացներին ակտիվ մասնակցած և քննությունը հանձնած ուսանողներին կտրվեն հավաստագրեր: