Սիրելի ուսանողներ, հաշվի առնելով շուկայի պահանջարկը՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունը բարձրացնելու նպատակով «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման անվճար դասընթացներ:
Որպես արդյունք մասնակիցները կսովորեն՝
- ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ,
- նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր,
- իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում,
- մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային փաստաթղթեր:
Դասընթացները կկազմակերպվեն ս.թ. մարտի 1-ից 31-ը՝ շաբաթական 3 անգամ, 1 դասաժամ տևողությամբ:
Ցանկացողները կարող են դիմել ՀԱԱՀ 2-րդ մասնաշենք, 509 սենյակ, ժամը 13:30-ից 17:00-ն. գրանցման վերջնաժամկետն է փետրվարի 28-ը:
Դասընթացներին ակտիվ մասնակցած և քննությունը հանձնած ուսանողներին կտրվեն հավաստագրեր: