Author: Sos Avetisyan

«Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի շահառու ուսանողները հանդիպել են պարոն Կակոսյանի հետ

Օրերս «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադարամի՝ կրթաթոշակառու ուսանողները Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդիպեցին Քեն Կակոսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը։ Հիշեցնենք՝ 2022 թ․ ստեղծված հիմնադրամը խրախուսում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերից բարձր առաջադիմությամբ եւ իրենց համայնքների ու երկրի զարգացմանն ուղղված տեսլական ու ծրագիր ունեցող ակտիվ, նախաձեռնող ուսանողների՝ [...] Read More

Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանավարտները վերադարձել են եւ հանդիպում են հաջորդ փաղանգի հետ

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ՀԱԱՀ Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի նորանշանակ ղեկավար Էթերի Ստեփանյանը կազմակերպել էր ճանաչողական հանդիպում ծրագրի շրջանակում Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում ուսումն ավարտած երկու, այս տարվա մրցույթը հաղթահարած եւ Գերմանիա մեկնել պատրաստվող հինգ եւ հաջորդ պոտենցիալ փաղանգը կազմելու թեկնածու 3-րդ կուրսի մի շարք ուսանողների միջեւ։ Ինչու երրորդկուրսեցիներ՝ բացատրեցին տիկին Ստեփանյանը եւ Ագրոբիզնեսի [...] Read More

ՀԱԱՀ Ոսկեհատի խաղողագինեգործության ԳԿ գիտնականների խորհրդով ֆերմերը փրկել է խաղողի այգին եւ առատ բերք ստացել

Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում խաղողագործ եղբայրներ Արման եւ Տիգրան Հարությունյանների 3,5-հեկտարանոց խաղողի այգին հետաքրքիր, արմատական ու դրական փոխակերպման է ենթարկվել ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ անցյալ աշնանից մինչ այս աշուն։ Խորքային առումով սա, թերեւս, նման է հենց հայրենի գյուղի «իմաստային» փոխակերպմանը, երբ նախկինում Սովետական անվանված-պիտակավորված գյուղը 2006 թ․ վերանվանվեց ճշգրիտ, գեղեցիկ ու խորհրդաշատ Ալաշկերտ անվանմամբ։ Այդպիսի [...] Read More

Կանաչ գյուղատնտեսությունը՝ նոր արժեհամակարգ. ապրիլյան խորհրդաժողովում զեկուցված նյութերը հրապարակվել են գիտական պարբերականում

Այս տարի ապրիլին Եւրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպեց Կանաչ գյուղատնտեսության` Հայաստանում 1-ին խորհրդաժողովը: Այն, հիրավի, մեծ իրադարձություն դարձավ ագրոպարենային հիմնախնդիրներով մտահոգ գիտական հանրույթի հայաստանյան եւ արտերկրի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ոլորտային գերատեսչությունների պատվիրակների համար: Առկա մարտահրավերների վերաբերյալ գիտական զեկույցներ, պանելային քննարկումներ, բանավեճեր, գիտարշավներ, մասնագիտական աչքով տեղում արդյունքների գնահատում, համտես, [...] Read More

ՀԱԱՀ հիմնադրամի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2023 թ.փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված  «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման, գործունեության, տնօրենի նշանակման եւ բողոքարկման կարգը հաստատելու մասին» կարգի, ինչպես նաեւ ՀԱԱՀ հիմնադրամի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ Երեւան, Կորյունի 19 [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դիմավորում ենք լավատեսական սպասումներով եւ ագրոպարենային ոլորտի մրցունակ մասնագետներ պատրաստելու եւ արդյունավետ գիտական գործունեություն ծավալելու նախադրյալներն ավելացնելով։ Ագրարային համալսարանի վերջին տարիների բազմաթիվ ձեռքբերումները մեր հայրենիքի անկախության ամրապնդմանը, անվտանգության ապահովմանն ու տնտեսության զարգացմանը նպաստող էական գործոններ են։ Համալսարանում վերջին երկու տարում էապես բարելավվել [...] Read More

Մեկնարկում է «B2B վաճառքներ» ինտերակտիվ դասընթացի երկրորդ փուլը

Սիրելի՛ ուսանողներ, Էրազմուս+ «Սովորի՛ր  – նորարարի՛ր – վաճառի՛ր – հաջողի՛ր» (LISS24) նախագծի շրջանակում մեկնարկում է «B2B վաճառքներ» անվճար ինտերակտիվ դասընթացի 2-րդ փուլը։ Դասընթացը նախատեսված է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։ Դասընթացի տեւողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։ Մեկնարկը՝ 2025 թ. հոկտեմբերի 1-ին։ Ամփոփումը՝ մրցույթով։ Մասնակցության համար գրանցվել հետեւյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAnuv8hwul6oYcK7CeajZYBhop1M1H3YxyV9tEPaDnqNkDHQ/viewform?usp=sharing&ouid=116265376051804666756 Ինչո՞ւ մասնակցել․ «B2B (Business to [...] Read More

Նոր կամուրջ հանրակրթությունից դեպի բուհ․ ագրոդասարանների շրջանավարտները կընդունվեն ՀԱԱՀ բակալավրիատ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում վերջին տարիներին ներդրված նորամուծություններին ավելացել է եւս մեկ ուշագրավն ու նշանակալիցը․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի 2025 թ․ սեպտեմբերի 16-ի 28-Լ հրամանով հաստատել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վարժարանի եւ «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացն ավարտած Հայաստանի Հանրապետության Տավուշի եւ Սյունիքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ բակալավրի [...] Read More

Վերապատրաստումներ․ բարձրագույն կրթության բարձրագույն նպատակը՝ որակ

Սեպտեմբերի 16-ին մեկնարկեց վերապատրաստում-քննարկումների շարքը, որը նախաձեռնել է Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը: Այս կարգի եւ ձեւաչափի հանդիպումները բնականաբար մշտական ու շարունակական են, քանզի ստորաբաժանման գործունեությունը միտված է մի թիրախի, որն անսահման է, հարատեւորեն լավարկվող եւ ՈԳԱԿ տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Աննա Դաշտոյանի հակիրճ խոսքն հենց այդ մասին էր: Քննակումների առաջին թեման նվիրված է կրթության որակի [...] Read More

ՀԱԱՀ Ընդունող հանձնաժողովը հրապարակել է 2025-2026 ուստարվա հեռակա վճարովի ուսուցման համակարգի 2-րդ կուրս ընդունվածների ցուցակը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդունող հանձնաժողովը հայտնում է, որ, հիմք ընդունելով դիմորդների դիմումները, ներկայացրած փաստաթղթերը, անցկացված մրցույթի արդյունքները եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  նախարարի համապատասխան հրամանը, ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը հրաման է ստորագրել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած 189 շրջանավարտի 2025-2026 ուստարվա ՀԱԱՀ հեռակա վճարովի ուսուցման համակարգի 2-րդ կուրս կցագրելու վերաբերյալ՝ [...] Read More