Իմ պատմությունը ՀԱԱՀ-ում սկսվել է 2016 թվականին, երբ ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցից հետո որոշում կայացրի գիտելիքներս խորացնել տնտեսագիտական ոլորտում։ Սովորում էի «Ագրոէկոնոմիկա եւ սննդարդյունաբերության էկոնոմիկա» մասնագիտության երրորդ կուրսում, երբ տեղեկացա ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մասին։ Գերմանիայի Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ Ագրարային համալսարանի առաջարկած այս կրթական ծրագրին մասնակցության առաջնահերթ նախապայմանը գերմաներենի իմացությունն [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն աշխատանքային այցով Գարդենիա Լեբնիզ ֆարմս ՍՊԸ Բագրատաշենի եւ Եղվարդի այգիներում էր։ Այցին մասնակցում էր նաեւ կանադահայ գործարար, Ararat Trading ընկերության հիմնադիր, ռեկտոր Ուռուտյանի լավ բարեկամ Հարութ Սիփանը։ Գարդենիա Լեբնիզ ֆարմսի հիմնադիրը եւ գլխավոր գործադիր տնօրենը բարձրորակ բրենդային սննդամթերք արտադրող եւ մատակարարող լիբանանյան Գարդենիա Գրայն Դ՛օր ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալն է․ [...] Read More
Եւրոպական միությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում են Հայաստանում 1-ին Կանաչ խորհրդաժողովի մասին, որը նվիրված է կանաչ գյուղատնտեսության բնագավառում հարակայուն զարգացմանը եւ կիրառական հետազոտություններին։ Խորհրդաժողովը կկայանա 2023 թ․ հոկտեմբերի 4-5-ը։ Միացեք մեզ՝ ռազմավարական առումով հեռանկարային խորհրդաժողովում, որն անցկացվում է «Հայաստանում հարակայուն զարգացման ապահովում՝ կանաչ գյուղատնտեսության միջոցով» կարգախոսով։ Այս դինամիկ իրադարձությանը հրավիրում [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը Վանանդ Ագրո ՓԲ ընկերության գործառնական տնօրեն Բաբկեն Բաբայանի հրավերով այցելեց այդ ընկերության՝ Արմավիրի մարզում գտնվող նուշի պլանտացիաներ, ծանոթացավ նաեւ կաթիլային ոռոգման համակարգին: Վանանդ Ագրոն հայտնի է որպես գյուղատնտեսական նորարարական արտադրության եւ ոլորտի կրթության ծրագրերում աջակցություն ցուցաբերող ընկերություն: Նուշի երիտասարդ՝ 1-4 տարեկան այգիներից, որ ընդհանուր առմամբ զբաղեցնում են 360 հեկտար, ընկերությունն այս [...] Read More
Օգոստոսի 10-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Տոկիոյի գյուղատնտեսության եւ տեխնոլոգիայի համալսարանի Գյուղատնտեսության ինստիտուտի Միջազգային բնապահպանական եւ գյուղատնտեսական գիտության բաժնի պրոֆեսոր Յոշիկո Կավաբատային։ Քննարկվեցին համագործակցության մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ ճշգրիտ գյուղատնտեսության բանագավառում։ Հանդիպմանը ներկա էին ՀԱԱՀ շրջանավարտ Դավիթ Մեջլումյանը եւ համալսարանի աշխատակից, ծրագրի ղեկավար Գառնիկ Սեւոյանը։ Պրոֆեսոր Կավաբատան Տոկիոյի գյուղատնտեսության եւ տեխնոլոգիայի համալսարանում պարոն [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում ստորեւ ներկայացված ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) […]
Read More
Կարեն Մարգարյանը չորս տարի առաջ Ստեփանավանից Երեւան է եկել եւ գիտակցաբար ընդունվել Ագրարային համալսարան՝ ագրոնոմ հոր գործը շարունակելու միտումով։ Հայրը՝ Արմեն Մարգարյանը 1988 թ. ավարտել է, այն ժամանակ՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: Սերը բնության, ծառուծաղկի հանդեպ հայրիկից է «ժառանգաբար» փոխանցվել: Ասում է, որ փոքրուց տեսել եւ սիրել է հոր գործը, օգնել տնամերձ այգին մշակելիս ու հասկացել, [...] Read More
«Գինու բիզնես միջազգային ամառային դպրոցի»՝ հուլիսի 18-ին ՀԱԱՀ-ում տրված մեկնարկի նախoրյակին կայացավ նույն խորագրով միջազգային համաժողովը, որը նախաձեռնել էին Գերմանիայի Գայզենհայմի համալսարանը, Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։ Համաժողովը վերջին տարիներին մեր երկրում վերածնունդ ապրող գինեգործության ոլորտի շահակիցների համար սպասված հանգրվան էր՝ գնահատելու արդեն արձանագրված [...] Read More
Հուլիսի 14-ին ՀԱԱՀ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի դասավանդող դասախոսները օրգանական գյուղատնտեսության ոլորտում կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող ուսանողներին ներկայացրին այս նորարարական կրթական ծրագիրը։ ՀԱԱՀ եւ «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում, մասնակցային բարձրագույն կրթություն» (SOAA) նախագծի պատասխանատուները ընտրել էին ծրագիրը ներկայացնելու հետաքրքիր ձեւաչափ՝ զուգակցելով օրգանական հացաթխման հետ։ Մագիստրոսական ծրագրում դասավանդող տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Հովհաննիսյանի ներկայացմամբ ուսանողները [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ս.թ. հուլիսի 3-7–ն ընկած ժամանակահատվածում ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ Արուսյակ Ղարիբյանը եւ Ագրոբիզնեսի դեպարտապենտի պետի տեղակալ Սուսաննա Մեժլումյանը վերապատրաստման նպատակով գտնվում էին Հունաստանի Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում: Այցի շրջանակում հյուրընկալող համալսարանում կազմակերպվեցին մի շարք [...] Read More