Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամը (FAST) հայտարարում է Բի-Օն (B-On) կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի գործունեության մեկնարկի մասին։ Հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնության նպատակը Հայաստանի կենսատեխնոլոգիական էկոհամակարգի ձեւավորումն է։ Բի-Օն-ի տեսլականն է՝ Հայաստանը փոխակերպել տարածաշրջանային կենսատեխնոլոգիական հանգույցի։ Լաբորատորիայի՝ գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած տարածքը նախատեսված է ստարտափների եւ հետազոտողների հզորացման համար՝ նրանց տրամադրելով սեփական [...] Read More
Սիրելի ուսուցիչներ։ Այսօր` հոկտեմբերի 5-ին, աշխարհի ավելի քան 100 երկրներում նշվում է Ուսուցչի օրը․ նշվում է տարբեր տրամադրություններով, միջոցառումներով, մոտեցումներով։ Համընդհանուրն այն է, որ ամենուրեք գնահատվում եւ մեծարվում է ուսուցիչների կատարած աշխատանքը՝ հանուն մատաղ սերնդին, երիտասարդությանը իրենց երկրի իսկական քաղաքացին ու տերը դարձնելու նպատակի։ Այս տարի մասնագիտական տոնը նշում ենք ազգային ու պետական կյանքում աննախադեպ [...] Read More
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանն ու փոխդեկան Վոլոդյա Ասատրյանը, թողարկող ամբիոնների վարիչների մասնակցությամբ հանդիպում-քաննարկման էին հրավիրել բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողներին. «Աշխատանքային կիսամյակի առաջին ամիսը լրացավ: Նպատակ ունենք պարզել իրավիճակը: Ինչ խնդիրներ ունեք, հո խոչընդոտներ չկան: Կարող եք նաեւ հաջողությունների մասին պատմել»: Դեկանը համոզված է, որ այս կարգի հանդիպումները, իսկ նրանք պայմանավորվեցին, [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Գրանադայի համալսարանում (Իսպանիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների համար՝ 2023-24 ուստարում 4 ամսով (2024 թ․ գարնանային կիսամյակ) Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար [...] Read More
ՀԱԱՀ գիտական տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, դասախոսներ եւ ուսանողներ մասնակցել են ԱՄՆ ֆունկցիոնալ սննդամթերքի կենտրոնի (FFC)՝ 2023 թ․ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ԵՊՀ-ում կայացած «Ֆունկցիոնալ սննդամթերքը եւ կենսաակտիվ միացությունները առողջության եւ հիվանդությունների համատեքստում․ ժամանակակից եւ միջնադարյան մոտեցումներ» վերտառությամբ 31-րդ միջազգային գիտաժողովին ու ցուցահանդեսին եւ ֆունկցիոնալ սննդամթերքի եւ կենսաակտիվ միացությունների ակադեմիական ընկերակցության (ASFFBC) 19-րդ սիմպոզիումին։ Գիտաժողովը ի [...] Read More
Սեպտեմբերի 28-ին կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Ռեկտորը ցավով նշեց, որ ուստարվա առաջին նիստը տեղի է ունենում Արցախի հանդեպ ագրեսիայի, արցախահայությանը պատուհասած ողբերգական իրադարձությունների ու բռնի տեղահանման պայմաններում։ ՀԱԱՀ-ն, մասնավորապես Սիսիանի մասնաճյուղը, ակտիվորեն ներգրավված է Արցախի մեր հայրենակիցների աջակցության տարբեր աշխատանքներում։ Հնարավորություններ են ստեղծվել մեր բազմամյա գործընկեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի եւ [...] Read More
«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` ՀՀ մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) ուսանողներին՝ փոխհատուցելով չորս տարիների ուսման վարձը: Կրթաթոշակի նպատակն է աջակցել եւ ոգեւորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել եւ ակտիվացնել համայնքային կյանքը: Կրթաթոշակին դիմելու համար ուսանողը [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդունող հանձնաժողովը համալսարանի երկարամյա գործընկեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, ինչպես նաեւ Արցախի այլ բուհերի՝ բռնի տեղահանված ուսանողներին հրավիրում է Ագրարային համալսարան՝ ուսումը ըստ մասնագիտությունների շարունակելու հնարավորությունները դիտարկելու համար։ Ուսանողները ձեռքի տակ եղած փաստաթղթերով կարող են այցելել Ընդունող հանձնաժողով աշխատանքային օրերին եւ ժամերին, հասցե՝ Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ․ հեռ․՝ (095) 52-17-53, [...] Read More
Ֆրուտենիա նախագծի շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսության ինտենսիվ այգում ՀԱԱՀ ագրոնոմիական աշխատանքների համակարգող-խորհրդատու, Ֆրուտենիա նախագծի փորձագետ Ներսես Կոստանյանը սիրով ընդունեց գյուղատնտեսական երեք քոլեջի ուսանողներին ու դասախոսներին։ Նախագծի պատասխանատուների հերթական նախաձեռնությունը նպատակ ուներ Նոր գեղիի ակ․ Աղաջանյանի անվան, Մասիսի եւ Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջների ուսանողներին ծանոթացնել ինտենսիվ այգիների կառավարման սկզբունքներին, ավանդական այգիների նկատմամբ ունեցած [...] Read More