2023 թ. ապրիլի 18-19-ին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպել էր գյուղատնտեսական կենդանիների մակաբուծային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման առավել արդյունավետ մեթոդների վերաբերյալ դասընթաց՝ ներգրավելով տարբեր կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաեւ ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մի շարք ուսանողների: Դասընթացավարը՝ կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀԱԱՀ անասնաբուժության եւ անասնաբուժասանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության [...] Read More
Գինեգործության ոլորտում կանայք ազդեցիկ են դառնում: Եւ հրաշալի է, որ այդպես է… Ի՜նչ արագ է թռչում ժամանակը: Ասես երեկ էր, որ պատանեկությունից երիտասարդության փուլ` համալսարան նոր ոտք դրած, զարմացած, վախվորած, հմայված մարդիկ այսօր ավարտում են բակալավրիատն ու լուրջ հայտ են ներկայացնում ոլորտում ակնառու տեղ զբաղեցնելու առումով: Ավարտական աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» [...] Read More
Ապրիլի 19-ին Վան Արդի ՍՊԸ-ում տեղի է ունեցել Անտոն Քոչինյանի անվան քոլեջի դուալ կրթական ծրագրով սովորող Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ խաղողի այգու խնամքի վերաբերյալ ուսուցողաճանաչողական բաց դաս, որը նախաձեռնել էր այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ, գ.գ.թ., դոցենտ Բելլա Գրիգորյանը: Դասին մասնակցում էին նաեւ քոլեջի փոխտնօրենները, Բուսաբուծական մթերքների վերամշակման [...] Read More
Եթե ցանկանում ես աշխատել դեկորատիվ բույսերի ագրոտեխնոլոգիայի եւ լանդշաֆտային դիզայնի ոլորտում եւ փնտրում ես հնարավորություն ձեռք բերելու տեսական եւ գործնական գիտելիքներ ու հմտություններ ժամանակակից լանդշաֆտային դիզայնի, դեկորատիվ բույսերի, կանաչապատման, ինչպես նաեւ բույսերի տնկման եւ խնամքի ագրոտեխնիկայի վերաբերյալ, ապա այս դասընթացը քեզ համար է: «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (Armenian National Agrarian University) եւ Օ2 գարդենս (Օ₂ Gardens) ընկերությունը «Հայաստանում աշխատուժի զարգացման» [...] Read More
Ապրիլի 17-ին մեկնարկած Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում ապրիլի 18-ին ՀԱԱՀ գրադարանի՝ 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի երաժշտական եւ Ներսես Շնորհալու գրական ժառանգությանը նվիրված միջոցառում։ Բացի նշված երկու ազգային գործիչներից, Գրադարանային շաբաթն այս տարի նվիրված է նաեւ Վիլյամ Սարոյանի գրական ժառանգությանը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյակին։ Գեղեցիկ, կարեւոր եւ ազդեցիկ միջոցառման հիմնական «շահառուները» [...] Read More
Սյուզաննա Ավդալյանն Ագրարային համալսարանի «Հացի եւ հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի է (հեռակա ուսուցմամբ): Երրորդ կուրսում հասկանալով, որ իրեն տեսնում է շոկոլադագործության ոլորտում՝ բուհում ապագա մասնագիտության մեջ խորանալուն զուգահեռ, սկսեց ամենուր ուսումնասիրել շոկոլադի հետ կապված ամեն ինչ: Մի օր էլ տեղեկացավ, որ հարազատ համալսարանում «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում անցկացվելու են շոկոլադագործության դասընթացներ [...] Read More
Ապրիլի 15-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը Վայոց Ձորի Արենի խոշորացված համայնքում մասնակցել է հողի եւ ջրի լաբորատորիայի բացմանը, որը կառուցվել է «Արմենիա» եւ «Փիլիփոսյան եւ Փիլոսյան» հիմնադրամների աջակցությամբ։ Նորագույն սարքավորումներով զինված լաբորատորիայի բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի նախագահ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է առկա ուսուցման ընդունելություն 18 մասնագիտություններով։ Միասնական քննություններին մասնակցելու, մասնագիտության հայտագրման անցկացման փուլերի եւ ընդունելության կարգի մասին կարելի է տեղեկանալ այստեղ։ Read More
Միջազգային հարաբերությունների մասնագետ-քաղաքագետ Արաքսի Խոյլունցն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, զուգահեռ ունի իր փոքրիկ բիզնեսը՝ ձեռագործ շոկոլադների արտադրություն, որով սկսել է զբաղվել վերջերս՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում Ագրարային համալսարանի կազմակերպած շոկոլադագործության դասընթացներն ավարտելուց հետո: Ասում է, որ միշտ սիրել է շոկոլադ, սակայն երբեք չի մտածել, որ երբեւէ կարող է զբաղվել շոկոլադագործությամբ: «Երբ տեղեկացա, որ Ագրարային [...] Read More
Այսօր՝ ապրիլի 13-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Անցումային տնտեսություններում գյուղատնտեսական զարգացման Լայբնիցի ինստիտուտի (IAMO) տնօրեն, Գյուղատնտեսական շուկաների դեպարտամենտի ղեկավար դոկտ․ Թոմաս Գլաուբենը ստորագրել են համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների եւ երիտասարդ հետազոտողների որակավորման բարձրացման նպատակ հետապնդող համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի (խորհրդարան) նախագահ Գունար [...] Read More