Ռեկտոր Վարդան Ուռուտյանն ապրիլի 7-ին ընդունել էր Իրանի Նյութերի եւ էներգիայի հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն պրոֆ․ Ղոլամալի Ֆարզիին, Նյութերի եւ էներգետիկ տեխնոլոգիաների մշակման ԱՐԱԴ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մ․Հուշդարին, Իրանի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի Ալյումինի հետազոտական կենտրոնի ղեկավար Մոհամադ Թ․ Սալեհիին, Նորհիրադ ընկերության գլխավոր տնօրեն Գեորգեկ Աբեդիին եւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության տնտեսական բաժնի [...] Read More
Երեւան էքսպո կենտրոնում այսօր ավարտված «Կրթություն եւ կարիերա Էքսպո 2023» միջազգային մասնագիտական ցուցահանդեսին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ինչպես միշտ, պատշաճ ներկայացված էր։ Տարածաշրջանային, ի դեպ այս տարի՝ նաեւ արտերկրի կրթական կառույցների զգալիորեն ավելի մեծ ներգրավվածությամբ, ցուցահանդեսը լավագույն հնարավորություն էր ցուցադրելու Ագրարայինի նորացված կրթական ծրագրերն ու լաբորատոր, գիտական, տեխնոլոգիական հնարավորություններն ու սարքավորումները։ Տարբեր ֆակուլտետների ուսանողները, Կարիերայի [...] Read More
Հեռակա համակարգով անասնաբուժական կրթություն ստացող առաջին կուրսեցիները երեկ՝ ապրիլի 6-ին, ներկայացրին հասարակագիտական մոդուլի բաղադրիչ՝ մշակութաբանություն առարկայից ինքնուրույն աշխատանքները: Հենց սկզբից դասախոսը խնդրել էր, որ բացառեն copy-paste-print ամոթալի եռամիասնությունը: Երիտասարդները ազատ էին թեմաների ընտրության հարցում, մատուցումը բանավոր էր՝ ցուցադրական նյութերի ուղեկցությամբ: Թեմաների ինչ բազմազանություն էր՝ համաշխարհային գրականություն, կրոնի պատմություն, գեղանկարչություն, ազատություն, ընկճախտ ու վախեր, մի խոսքով՝ [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Հունաստանի համալսարաններում 2023 թ․ գարնանային կիսամյակում մեկ շաբաթով վերապատրաստվելու համար։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին հետևյալ հասցեով՝ [email protected], իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․ • անձնագրի պատճեն, • [...] Read More
Քսանութերորդ տարին է, որ Ս․ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը՝ ապրիլի 7-ը, Հայաստանի Հանրապետությունում նշվում է նաեւ որպես Մայրության եւ գեղեցկության տոն՝ թերեւս ամենագեղեցիկը, ամենախորիմաստն ու ամենահուսաբերը մեր իրականության մեջ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգարժան գործընկերուհիներ, սիրելի ուսանողուհիներ, սիրելի կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր։ Ինձ համար պատիվ ու մեծ բավականություն է տոնական առիթն օգտագործել հավաստիացնելու, որ մենք [...] Read More
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (OIE) մարտի 28-30-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կազմակերպել էր աշխատաժողով` նվիրված Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների անասնաբուժական-անասնաբուծական ծառայությունների, աշխատանքների լավարկմանը, զարգացմանը: Մեր բուհից այդ կարեւոր նախաձեռնությանը մասնակցում էին Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը եւ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Վարդան Վարդանյանը: «Անասնաբուժական աշխատուժի զարգացման միջոցով տարածաշրջանային կարողությունների [...] Read More
Ապրիլի 3-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հյուրընկալեց Ն․ Է․ Բաումանի անվան Կազանի անասնաբուժական բժշկագիտության պետական ակադեմիայի ռեկտոր, անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Ռավիլովին։ Հանդիպմանը մասնակցում էին Անասնաբուժական բժկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը եւ համալսարանի անասնաբուժական կլինիկայի վարիչ Վահան Խաչատրյանը։ Ռեկտոր Ուռուտյանը հյուրին ներկայացրեց կրթական ծրագրերի բարելավման, նպաստավոր կրթահետազոտական միջավայրի ստեղծման, մարզային դպրոցներում ագրոտեխնոլագիական [...] Read More
Կստեղծվի Անանասաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետին կից արդյունաբերական խորհուրդ
Ապրիլի 4-ին Ագրիթեք ինկուբատորի սրահում տեղի ունեցավ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետին կից ստեղծվող արդյունաբերական խորհրդի անդրանիկ հանդիպումը ռեկտոր Վարդան Ուռուտյանի, պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի, ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանի եւ ոլորտի շահակից մասնավոր, պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ։ Արդյունաբերական խորհրդի նպատակը ՀԱԱՀ համապատասխան կրթական ծրագրերի արդիականցմանը եւ առհասարակ ոլորտային կրթության մրցունակության բարձրացմանը նպաստելն է։ Անասնաբուժականից [...] Read More
ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի բակալավրիատի եւ քոլեջի 20 ուսանող մասնաճյուղի Գիտելիքի նորարարական հաբում օրերս մասնակցեց մեդիագրագիտության, թվային գրագիտության եւ կիբերանվտանգության վերաբերյալ դասընթացի: Տեսական նյութերով եւ գործնական առաջադրանքներով հագեցած կարճատեւ դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացան մեդիայի տեսակներին, սովորեցին ստուգել փաստերը, տարբերակել հավաստի տեղեկատվությունը ապատեղեկատվությունից, ստացան կարեւոր, կիրառական գիտելիքներ թվային միջավայրում հնարավորինս ավտանգ լինելու եւ կիբերհանցագործություններից պաշտպանվելու վերաբերյալ: Դասընթացներն [...] Read More
«Կակոսյան» կրթաթոշակային հիմնադրամը ստեղծվեց անցյալ տարի նոյեմբերին եւ միտված է երկրի հինգ՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերից ուսանողներին խրախուսելուն: Բացի բարձր առաջադիմությունից, ընտրությունը կատարելիս նախապատվությունը տրվում է հասարակական ակտիվություն, նախաձեռնողականություն ցուցաբերող, կամավորական աշխատանքների մեջ ներգրավված-թրծված, ստեղծագործ միտք ու երազանքը կյանքի կոչելու կամք ունեցող երիտասարդներին: Մարդիկ, որոնք իրենց մեծ ու փոքր հայրենիքները, հարազատ եզերքը, [...] Read More