Author: Nazeli Avagyan

«Ես հաջողել եմ, շարունակիր հաջողությունը»․ եւս տասնչորս պատմություն՝ դեպի կանաչ գյուղատնտեսություն

Ագրոնոմիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մարիա Կրտիկաշյանը եւ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Կարեն Մարգարյանը ԵՄ Կանաչ գյուղատնտեսությունը նախաձեռնությունը Հայաստանում նախագծի կազմակերպած «Ես հաջողել եմ, շարունակիր հաջողությունը» խորագրով հանդիպման շրջանակում ներկայացրին գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտում հաջողության հասած 14 կին գործարարների անցած ուղին։ Հանդիպմանը մասնակցում էին կառավարության, ՀԿ-ների, միջազգային կառույցների, ՀԱԱՀ-ի ներկայացուցիչներ, EU-GAI-ի կին շահառուներ եւ կանաչ [...] Read More

Երիտասարդների լավագույն ստարտափ գաղափարները միտված են ագրարային ոլորտի զարգացմանը

Ագրարային համալսարանում օրերս ավարտվեց «ANAU-led IoT in AgriTech mentorship project»  նախագծի երկրորդ փուլը:  Նախագիծն իրականություն է դարձել Ագրարային համալսարանի, «Փինսայթս» ՍՊԸ-ի եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի համատեղ գործունեության շնորհիվ: Ծրագրի շահառուները Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Իրական դպրոցի 8 ուսանողներ են: Երկուական անդամներով միավորվելով 4 թիմում՝ աշխատել են ֆերմերների կյանքն ու գործը  [...] Read More

Անտառային դաշինքը փորձում է միավորել ոլորտի պետական, մասնավոր եւ ՀԿ շրջանակներին

Դեկտեմբերի 13-ին ՀԱԱՀ-ում կայացավ Հայաստանի անտառային դաշինքի կլոր սեղանը՝ նվիրված Հայաստանում անտառների պահպանությանը եւ ընդարձակմանը։ Մասնակիցների թում էին ՀՀ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, Անտառային դաշինքի համահիմնադիր կազմակերպությունների՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի եւ ՀԱԱՀ-ի (որ ներկայացված էր Ագրոնոմիական ֆակուլտետի Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի մասնագետներով), ներկայացուցիչներ ՀԿ եւ միջազգային կառույցներից։ Թեման, հասկանալի պատճառներով, [...] Read More

Բաբկեն եւ Դավիթ Պիպոյանները ծանոթացնում են ապրանքների գունային մակնշման համակարգին

Ագրիթեք սրահում հավաքվել էին անասնաբույժներն ու սննդամթերքի անվտանգության հարցերով զբաղվող տեխնոլոգները եւ հյուրընկալել էին Բաբկեն եւ Դավիթ Պիպոյաններին: Փաստորեն, բոլոր ներկաները ոլորտին քաջատեղյակ, մասնագիտության պատվին ու հեղինակությանը նվիրված, խնդիրներին խորությամբ քաջատեղյակ մարդիկ էին։ Հանրային առողջության անկյունաքարային հարցերն էին քննարկում, իրական ու «չիրական»՝ երբեմն իրարից արմատապես տարբերվող պատկերը: Գլխավոր թեման ապրանքների գունային մակնշումն էր: Հարցն այն [...] Read More

Ագրարային մենեջմենթ ծրագրի պատվիրակության հերթական այցը Վայհենշտեֆան-Թրիզդորֆի համալսարան

ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ համագործակցության շրջանակում ուսումնաճանաչողական հերթական այցը գործընկեր համալսարան իրականացվեց Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի համակարգող Անի Պետրոսյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Պատվիրակության կազմում էին Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի մասնագետ Հայկանուշ Նիկողոսյանը եւ բակալավրիատի ուսանողները, որոնք ծրագրի դիմորդներ են եւ ծրագրի մագիստրանտները: Այցի շրջանակում ուսանողները [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է սուրճի ընդմիջումների կազմակերպման ծառայություն մատուցելու մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում կազմակերպվող դասընթացների, հանդիպումների ժամանակ սուրճի ընդմիջումների կազմակերպման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական [...] Read More

Բաց դաս. ճշգրիտ գյուղատնտեսություն՝ իրական ու հասանելի

Լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել սկզբունքը գործում է դարեր ի վեր, եւ, ինչպես ցույց է տալիս կյանքը՝ անխափան: Իսկապես, ինչ իմաստ ունի դասախոսության ընթացքում վերացականորեն խոսել ագրարային ոլորտի նորագույն, թվայնացված սարքերի մասին, եթե կարելի է տեսնել, անգամ փոքրիկ քայլերով խնդիրներ լուծել մեր բուհի՝ դրոնների լաբորատորիայում: Բակալավրիատի Ագրոբիզնես 2-րդ կուրսի ուսանողները Ագրոպարենային [...] Read More

Տոնական․ Ագրարայինի ուրախներն ու հնարամիտները նշեցին կրկնակի տոնը

Այսօր` նոյեմբերի 20-ին, Համալսարանի ՈՒԽ-ը միջոցառման էր հրավիրել, որը նվիրված էր Ուսանողության միջազգային օրվան եւ մեր բուհի ուսանողների հիշյալ կազմակերպության ստեղծման 30-ամյակին: Ուրախների եւ հնարամիտների «RAYON» ակումբը հումորի, երգիծանքի ծրագիր էր նախապատրաստել, եւ, որ ամենակարեւորն է՝ մատուցվեց ճիշտ չափաբաժնով, առանց անհարկի երկարացնելու: Մեր բուհը ՈՒՀԱ-ի հանրապետական մրցույթներին արժանավայել ներկայանալու եւ հաղթելու մեծ փորձ ունի, եւ [...] Read More

Սիսիանի մասնաճյուղում բացվել է ֆիզիկայի լաբորատորիա

Ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում նշանավորվեց ֆիզիկայի լաբորատորիայի բացմամբ։ Այն ձեւավորվել եւ անհրաժեշտ սարքավորումներով հագեցվել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։ Բացման օրն ուսանողները կատարեցին առաջին ցուցադրական փորձերը։ Բացման արարողությանը մասնակցեց  Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, որը օրվա առիթով ողջունեց ուսանողներին եւ դասախոսներին, պատվոգրեր եւ գրքեր հանձնեց միջին մասնագիտական կրթական ծրագրի 7 ուսանողի։ [...] Read More

Կայացել է ռեկտորատի հերթական՝ նոյեմբերյան նիստը

Այսօր՝ նոյեմբերի 17-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը։ Այն մեկնարկեց նախորդ նիստերի որոշումների կատարողականի վերաբերյալ գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցմամբ։ Նշվեց կատարված եւ կատարման ընթացքի մեջ եղած որոշումների մասին։ Չկատարված որոշումներ, որպես այդպիսին, չկան, միայն որոշ դեպքերում, «հապաղման» ռեժիմը հաղթահարելու խնդիր դրվեց ու ուղիներ նշվեցին։ Հեռակա ուսուցման համակարգի 2023-2024 ուստարվա ընդունելության արդյունքների եւ հեռակա ուսուցման առաջին [...] Read More