Author: Nazeli Avagyan

Մարզաբնակ ֆերմերներն Ագրարայինում մասնակցեցին «Սառնարանային պահպանման նախագծման ու զարգացման դասընթացի»

Եւրոպական միության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը Ավստրիական զարգացման գործակալության հետ համատեղ նոյեմբերի 8-10-ը Ագրարային համալսարանում անցկացրեց  «Սառնարանային պահպանման նախագծման եւ զարգացման դասընթաց, որին մասնակցեցին 12 ֆերմերային տնտեսությունների ղեկավարներ Լոռու, Տավուշի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերից: Երկու օր տեսական, մեկ օր գործնական դասընթացի ընթացքում ֆերմերները ծանոթացան արհեստական սառեցման ֆիզիկական հիմունքներին, գոլորշա-կոմպրեսորային սառնարանային մեքենայի իդեալական [...] Read More

Մասնագիտական գիտելիքների խորացում, այցելություններ Գերմանիայից ժամանած հայ ուսանողների հետ միասին

ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող համագործակցության շրջանակում հոկտեմբերի 16-ից մինչեւ  նոյեմբերի 10-ը ՀԱԱՀ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը հյուրընկալել էր գերմանական գործընկեր համալսարանի ուսանողներ Մարիամ Սարգսյանին, Լիանա Աթանեսյանին եւ Մանյա Անտոնյանին: Նրանք «Ագրարային մենեջմենթ» ծրագրի մագիստրանտների համար անցկացրեցին սեմինարներ «Տնտեսագիտական ինֆորմատիկա՝ ներառյալ սոցիալական հետազոտության էմպիրիկ մեթոդներ», «Գյուղարտադրության էկոնոմիկա», «Ձեռնարկությունների [...] Read More

«Ակադեմիական հաղորդակցության էթիկա» թեմայով դասընթացի հրավեր

ՀԱԱՀ Հասարակական գիտությունների ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին` ժամը 13։30-ին, տեղի կունենա հանդիպում-քննարկում «Ակադեմիական հաղորդակցության էթիկա» թեմայով։ Բանախոսը փ.գ.թ., դոցենտ, հաղորդակցման դասընթացավար Արուսյակ Ղարիբյանն է: Բանախոսության ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը՝ հաղորդակցման էությունը, կառուցվածքը, հաղորդակցման խոչընդոտները, ակադեմիական հաղորդակցման բնույթը, գործառույթները, ակադեմիական հաղորդակցման էթիկական տեսանկյունները, արդյունավետ ակադեմիական հաղորդակցման սկզբունքները : Թիրախային լսարան՝ դասավանդողներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, թեմայով հետաքրքրված [...] Read More

Վերապատրաստում «Ստանդարտ դիալոգ» ընկերությունում

ՀԱԱՀ Անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի վարիչ Մարինա Կարախանյանը եւ նույն ամբիոնի դոցենտ Մերի Բաղդասարյանն օրերս մասնագիտական վերապատրաստում են անցել «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի ուսումնական կենտրոնում: Վերապատրաստումն անցկացրել է որակի կառավարիչ եւ ուսումնական կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ Հայկուշ Բադիկյանը, որը նաեւ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետի արդյունաբերական խորհրդի անդամ է, ֆակուլտետի ընկերն [...] Read More

«Ագրոտեխնոլոգիա» դասընթացի մասնակից 10-րդ դասարանի աշակերտները «Հայ անտառ» ՊՈԱԿ Սիսիանի մասնաճյուղում

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում դպրոցներում իրականացվող «Ագրոտեխնոլոգիա դասընթաց» խմբակի անդամ 10-րդ դասարանի վաթսուն աշակերտներ ուսուցիչների եւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ուսումնական մասի վարիչ Մերի Յոլյանի ուղեկցությամբ «Շրջակա միջավայր, անտառային ծածկույթ եւ կենդանական աշխարհ» թեմայով նախատեսված գործնական աշխատանքը անցկացրեցին «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի մասնաճյուղում: Աշակերտներին անտառտնտեսությունում ընդունեց անտառապետ Գագիկ Շողունցը, որն աշակերտների համար կազմակերպեց շրջայց անտառում, [...] Read More

Սննդամթերքը պետք է լինի բարձրորակ, անվտանգ եւ սպառողին «կանչող»

Այս հարցերն էին քննարկում Ագրարայինի սննդի տեխնոլոգները՝ մեր հին ու լավ գործընկեր Վայհենշտեֆան-Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանից ժամանած պրոֆեսոր Իրինա Սմետանսկայի հետ: Քննարկում էին շատ աշխույժ, հետաքրքրված հավասար տեղեկացվածությամբ մասնագետները, որոնց կարելի էր լսել շատ երկար ու անձանձրույթ: Չէ որ բոլոր հարցերը որեւէ երկրի տնտեսության համար կենսական նշանակություն ունեն՝ հատկապես հանրային առողջության տեսանկյունից: Պրոֆեսորը ցուցադրական նյութերի [...] Read More

Քոլեջ-գործատու-ծնող համագործակցությունը պետք է լինի դուալ կրթական ծրագրի առանցքում

ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի տնօրինությունը միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի հետ անցած շաբաթվա ընթացքում հանդիպումներ ունեցան  քոլեջի՝ դուալ կրթական ծրագրով սովորող առաջինկուրսեցիների ծնողների հետ: Հիմնական նապատակն էր՝ ներկայացնել դուալ կրթական ծրագրի առանձնահատկություններն ու առավելությունները, հնարավոր ռիսկերն ու ակնկալվող արդյունքները, ծնողների հետ համագործակցությամբ  բացահայտել առկա խնդիրներն ու հասկանալ  դրանց լուծման հնարավոր [...] Read More

Ուսման կամ փորձուսուցման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ՝ պարենամթերքի տեխնոլոգիա եւ ագրոնոմիական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2023-24 ուստարվա գարնանը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը (4 ամիս) շարունակելու կամ փորձուսուցում (մինչև 3 ամիս) անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող այն ուսանողները, որոնք չեն սովորում առաջին կամ ավարատական [...] Read More

ԱՄՆ գյուղդեպարտամենտի եւ Կանզասի նահանգային համալսարանի պատվիրակության այցն Ագրարային համալսարան

Նոյեմբերի 1-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ընդունեցինք ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի Արտաքին գյուղատնտեսական ծառայության եւ Կանզասի նահանգային համալսարանի պատվիրակությանը` ԳԴ ԱԳԾ միջազգային ծրագրերի մասնագետ Բեն Կաիրնի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին նաեւ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտներ Ալեքսան Շանոյանը՝ Կանզասի նահանգային համալսարանի պրոֆեսոր, եւ Դեմնա Ձիրկվաձեն՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանությունում ԱՄՆ գյուղդպարտամենտի ներկայացուցիչ։ Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Հայաստանում [...] Read More

«Միջազգային շաբաթի» արդյունքները․ նոր համագործակցության հեռանկարներ

Նոր ուսումնական տարվան զուգահեռ սկսվում են նաեւ մեր գործընկեր համալսարանների կազմակերպած ամենամյա միջազգային էրազմուսյան շաբաթները, որոնք հիմնականում նախատեսված են միջազգային գրասենյակների աշխատակիցների համար եւ միտված են առկա համագործակցության արդյունքների քննարկմանը, նոր հնարավորություններին եւ հեռանկարներին։ Հոկտեմբերի 23-27-ին Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվեց հերթական միջազգային շաբաթը, որը երկակի ձեւաչափով էր՝ միջազգային վերապատրաստում եւ դասավանդում։ Հանդիպմանը ներկա էր 50 [...] Read More