ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ համագործակցության շրջանակում իրականացվող «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում Գերմանիայում սովորելու (փորձուսուցում անցնելու) նպատակով հայտարարվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են՝ ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի ավարտական կուրսում սովորողները, որոնք ունեն գերմաներենի գիտելիքներ (A1 [...] Read More
Մեր իմաստուն ժողովրդի կենսափիլիսոփայության ակնհայտ դրսեւորումներից է «Ջրի նման երկար կյանք ունենաս» օրհնանքը: Կյանքի հարատեւության միակ, այլընտրանք չունեցող պայմանը ջուրն է: Եւ, թերեւս միակն է, որ այլընտրանք չունի: Հին Աշխարհից սկսյալ բոլոր զարգացած, բարձր քաղաքակրթությունների հիմքում ջուրն է, որի նշանակությունն ու կարեւորությունն ավելի ընդգծվեց 21-րդ դարում: Մոլորակի բնակչության շեշտակի ավելացման պայմաններում այդ թանկարժեք հարստության պաշարները [...] Read More
Մասնագիտական կողմնորոշման նպատակով երեկ՝ ապրլի 11-ին, Ագրարային համալսարան էին այցելել «Ուսում» դպրոցի ութերորդցիները: ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, ողջունելով ուսումնատենչ պատանիների այցն Ագրարային համալսարան, ներկայացրեց բուհի ենթակառաույցներն ու հնարավորությունները, ժամանակակից աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, ուսանողների փոխանակման միջազգային ծրագրերն ու ուսումն արտերկրում շարունակելու Ագրարայինի բազմաթիվ առաջարկները: «Ագրարային ոլորտի մասնագետներն այլեւս ձեր պատկերացրած չարքաշ աշխատանքը չեն [...] Read More
Ագրարային համալսարան էին այցելել ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի 11-րդ դասարանի սաները: ՀԱԱՀ կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանն Ագրիթեք սրահում աշակերտների ուշադրությանը ներկայացեց Ագրարային համալսարանում կրթություն ստանալու առավելությունները, ծանոթացրեց հիմնովին փոփոխվող եւ գյուղատնտեսականից ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դարձող բուհի նորարարական ենթակառույցներին, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, հեռանկարային մասնագիտություններին: Այնուհետեւ աշակերտները շրջայց կատարեցին [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) 2024 թ․ հոկտեմբերից 2-ից մինչև դեկտեմբերի 20-ը 5 օրով վերապատրաստման կամ դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամ դասավանդում) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սալոնիկի Արիստոտել համալսարանի ոլորտներին։ Մրցույթին մասնակցելու համար պետք է [...] Read More
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), ԵՊՀ-ից համաֆինանսավորվող ADVANCE հետազոտական դրամաշնորհների նախագծի իր հայաստանյան, գերմանական եւ քաթարյան գործընկերների հետ համատեղ հրավիրում է «Հանդիպեք փորձագետների հետ» վերտառությամբ միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 15-ին, 16-ին եւ 17-ին։ Միջոցառման անցկացման վերջին օրվա վայրը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բի-Օն կենսատեխնոլոգիական նախատիպավորման լաբորատորիան է։ Արդյունաբերական եւ բժշկական կենսատեխնոլոգիաների նրբություններին կծանոթացնեն [...] Read More
Էրասմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում հերթական հետաքրքիր հանդիպում-դասախոսությունները կայացան երեկ՝ ապրիլի10-ին, Ագրիթեք սրահում։ «Լանդշաֆտների նախագծումը՝ ուղղված հանրային առողջությանը եւ բարեկեցությանը» եւ «Լանդշաֆտների արժեքը եւ մարդիկ․ քաղաքային լանդշաֆտների վերլուծության ներածություն» թեմանեով դասախոսություններ կարդացին Էստոնիայի կենսական գիտությունների համալսարանի դասախոսներ Սայմոն Բելը եւ Մանա Թահերի Թալեշը։ Առաջին դասախոսությունը նվիրված էր հանրային բարեկեցության տեսանկյունից «կանաչ» եւ «Կապույտ» տարածքների դերին եւ [...] Read More
Այսօր՝ ապրիլի 9-ին, փափուկ հմտությունների սրահում Էրասմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում հյուրընկալել էինք Պորտուգալիայի Բեժայի համալսարանից Անաբելա Ամարալին: Մեր հյուրը հրաշալի ձեւավորված եւ հարուստ բովանդակությամբ ցուցադրական նյութերի ուղեկցությամբ պատմեց Պորտուգալիայում գինեգործության ավանդույթների մասին՝ Հռոմեական կայսրության շրջանից սկսած մինչեւ մեր օրերը: Աշխարհագրական դիրքի, ռելիեֆի շնորհիվ երկիրը, որ օվկիանոսի անմիջական հարեւանությամբ ձգվում է հյուսիսից հարավ, իբրեւ դրա ուղիղ [...] Read More
Հայտարարվում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում կազմակերպվող «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն: Ծրագրի տևողությունը 2 տարի է: Ընդունվել կարող են գերմաներեն լեզվին տիրապետող՝ ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի վերջին կուրսի ուսանողները, բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները: «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» մասնագիտության գծով մագիստրանտները սովորելու են գերմանական ուսումնական պլանով, հնարավորություն կունենան անցկացնել իրենց արտադրական փորձուսուցումը [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ տնտեսագիտական և կենսաբանական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Շչեցինի համալսարանում (Լեհաստան) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) կամ լեհերենին տիրապետող ուսանողները, բացառությամբ առաջին կուրսում սովորողների: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար [...] Read More