«Տնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը հայտարարում է անհատական հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ՝ կրթական, հետազոտական եւ խորհրդատվական կազմակերպություններում աշխատող, առնվազն տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունեցող հետազոտողների համար։ Ծրագրերը ֆինանսավորվում են առավելագույնը 2 տարվա տեւողությամբ, մինչեւ 8 մլն դրամի սահմաններում։ Հետազոտական ծրագրերին ներկայացվող պահանջներին, ֆինանսավորման վերաբերյալ որոշումների ընդունման կարգին, վճարման փուլերին եւ ծրագրային հայտերի ներկայացման [...] Read More
Էյ-Թի-Փի -ի Կարինի տնկարան այցի ընթացքում ուսանողները ծանոթացել են պտղատու մշակաբույսերի ձմեռային պատվաստների տարբեր ձեւերին, պատվաստման մեթոդներին ու հմտություններին: Նրանք գործնականորեն մասնակցել են ձմեռային պատվաստի տարբեր ձեւերի կատարմանը, դրա ամբողջ տեխնոլոգիական շրջափուլին՝ պատվաստակալների արմատների խնամքով լվանալուց, կարճացնելուց ու ախտահանումից մինչեւ պատվաստի հանգույցի վրա մեքենայացված V-ձեւ կտրվածքի կատարում, կտրոնի տեղադրում պատվաստակալի վրա, պատվաստի հանգույցի կապում, պատվաստված [...] Read More
Ագրարային համալսարանի եւ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի՝ երկու տարի առաջ սկսված համագործակցությունը հետեւողականորեն շարունակում եւ զարգացնում են, մասնավորապես, ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ղեկավարությունը, ուսուցչական հանրույթը եւ իհարկե աշակերտները: Վարժարանի սաների եւ կենտրոնում բուժվող զինվորների բարեկամական կապերը գնալով ամրապնդվում են: Կարելի է ասել, վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանն իր հետեւողական աշխատանքով արդեն հասել է երեխաների ու [...] Read More
Փետրվարի 13-ին ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում տեղի ունեցավ «Գիտության հետազոտման մեթոդաբանություն և գիտության առևտրայնացում» մոդուլի շնորհանդեսը: ՀԱԱՀ-ի մագիստրանտների համար նախատեսված փորձնական դասընթացը Ագրարային համալսարանի եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործակցության արդյունքն է՝ Բրիտանական խորհրդի Creative Spark նախաձեռնության մաս կազմող #SciNova ծրագրի շրջանակում: Ծրագրի գործընկերը Միացյալ Թագավորության Ասթոնի համալսարանն է։ Դասընթացը վարելու են FAST հիմնադրամի [...] Read More
«Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերին 13 բուհերի թվում մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմը՝ մի քանի մարզաձեւերից: Ֆիզկուլտուրայի եւ այլ ամբիոնների դասախոսներից կազմված թիմը բավականին հաջող է հանդես եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համատեղ նախաձեռությամբ հունվարի 29-ից փետրվարի 8-ն անցկացված խաղերում: Այսպես, հրաձգության թիմը (Հայկ Կիրակոսյան, Արսեն Բեգլարյան, Լուսինե Երիցյան) [...] Read More
Արսենը ավարտել է ժամկետային ծառայությունն ու վերադարձել է լսարան: Չտեղեկացվածները երեւի չեն էլ պատկերացնում, որ իսկական հերոս կա իրենց կողքին: ՀՀ նախագահի հրամանագրով ՀԱԱՀ ՊՓ-2 կուրսի ուսանող Արսեն Մարգարյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Արսեն Մարգարյանը Եղվարդից է: ՀԱԱՀ տեխնոլագիական ֆակուլտետի պարենամթերքի փորձաքննություն մասնագիտության ուսանող դարձավ տարկետման իրավունքով: Բայց հրաժարվեց այդ արտոնությունից ու [...] Read More
Փառնագյան հիմնադրամը 10 հազար դոլարի նվիրատվություն է արել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աջակցության հիմնադրամին։ Նվիրատվությունը նպատակային ձեւով կօգտագործվի համալսարանի տեխնոլոգիական զարգացման նախաձեռնությունների իրականացման համար։ Հիմնադրամը եւս 10 հազար դոլարի նվիրատվություն էր արել համալսարանին 2019թ․-ի դեկտեմբերին։ Հիմնադրամը ստեղծվել է 2000թ.-ին, Փառնագյան ընտանիքի կողմից, որը ԱՄՆ-ում ագրոբիզնեսի ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկի՝ 1950թ.-ին Սեմ Փառնագյանի հիմնադրած Ֆոուլեր Փեքինգի [...] Read More
Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ: Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։ Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ: Հարցերի դեպքում զանգահարել միայն մինչև 2021 թվականի փետրվարի 25-ը, երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 09:00-18:00 ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ [...] Read More
ՀԱԱՀ Զարթոնք հանգստյան տանը մեկնարկել են նորարարական ագրոճամբարի շինարարական աշխատանքները: Փետրվարի 11-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանն այցելեցին համալսարանի Զարթոնք հանգստյան տուն եւ ծանոթացան Ագրոճամբարի աշխատանքների ընթացքին: Նորարարական ճամբարը ստեղծվում է «Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման եւ ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ)» նախագծի շրջանակում, որն իրականացնում է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային [...] Read More
Փետրվարի 10-12-ին կայացավ Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում/GeoTAK» վերնագրով նախագծի մեկնարկային հեռահար հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց հաստատությունները և ակնկալիքները մեկնարկող ծրագրից: Յուրաքանչյուր համալսարան ներկայացրեց գործող հետբուհական ծրագրերը և դրանց վերանայման ու հավատարմագրման հետագա ուղիները: Նախագծի համակարգողը Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանն [...] Read More