Ռեկտորատի փետրվարի 23-ի նիստը ռեկտոր Վարդան Ուռուտյանը սկսեց՝ շնորհավորելով Մարիամ Մովսիսյանին եւ Լիլիթ Զաքարյանին՝ համապատասխանաբար ՀԱԱՀ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր եւ ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն նշանակվելու կապակցությամբ: 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ընթացիկ վիճակի վերաբերյալ զեկուցումներով եւ 2019-2020 ուսումնական տարվա քննաշրջանի արդյունքների ներկայացմամբ հանդես եկան դեկանները, քոլեջների, [...] Read More
Անին դպրոցական տարիներից հետաքրքրվում էր կենսաբանության, շրջակա միջավայրի պահպանության խնդիրներով, նաեւ, ճարտարագետ հոր շնորհիվ՝ զարգացած էր ինժեներական մտածողությունը: Եւ բուհ ընդունվելիս ցանկացավ մեկտեղել դրանք: ՀԱԱՀ անտառային ճարտարագիտական գործ մասնագիտությունը հենց իղձերի մարմնացումն էր՝ երկուսը մեկում: Անին փայլուն գիտեր ֆրանսերեն եւ ՈՒԳԸ գիտաժողովներում հետաքրքիր զեկուցումներ էր ներկայացնում այդ լեզվով: «Այն տարիներին արտաքին կապերի դեպարտամենտի պետ, պրոֆեսոր [...] Read More
Փետրվարի 20-ին տեղի ունեցավ ագրոտեխնոլոգիական ստարտափների 3-րդ մրցույթը, այս անգամ՝ արդեն ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների նորաբաց ինկուբատորում: Եզրափակիչ փուլին մասնակցում էին 96 ստարտափ թիմերից ընտրված 10-ը՝ իրենց հետաքրքիր, գյուղոլորտի տեխնոլոգիական զարգացմանը միտված նորարար բիզնես գաղափարներով: Միջոցառումն անցկացվում էր «ԵՄ կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» նախագծի շրջանակում, որն իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ ՀՀ [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ավարտվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ անցկացված՝ կենդանիներ պատվաստողների ուսուցման ծրագիրը: ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դասախոսների ուժերով անցկացված «Կենդանիների վակցինատոր» (պատվաստող) մասնագիտության 5-օրյա ուսուցման առաջին ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ ՀԱԱՀ-ի միջեւ շուտով կնքվելիք եռակողմ պայմանագրի շրջանակում է: Ընտրված 10 մասնակիցներից [...] Read More
Ագրարային համալսարանի մասնագետները գործնական մասնագիտական գիտելիքները ֆերմերի սեփականությունը դարձնելու համար արդյունավետորեն են օգտագործում յուրաքանչյուր հնարավորություն, այդ թվում՝ գործընկեր կազմակերպությունների օժանդակությամբ։ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի եւ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի՝ ԱՄՆ ՄԶԳ-ից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» նախագծի շրջանակում ՀԱԱՀ Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի [...] Read More
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց ուսանողների համար սպասված ու ցանկալի միջավայր ստեղծող եւս մեկ անկյուն՝ բաց տարածքի ոճով ընթերցասրահը։ Այն վերակառուցվել է Արդշինբանկի ֆինանսավորմամբ եւ ՀԱԱՀ աջակցության հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Բացման արարողության ժամանակ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը ողջունեց եւ շնորհավորեց ներկաներին։ «Ուրախ եմ, որ մենք կարողացել ենք մեր լուման ներդնել [...] Read More
Փետրվարի 18-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը կնքեցին համագործակցության հուշագիր: PROFAL ընկերությունը երկրում հայտնի է որպես ալյումինե եւ մետաղապլաստե դռների ու պատուհանների, ապակե կոնստրուկցիաների առաջատար արտադրող: Վերջին շրջանում ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել նաեւ գյուղատնտեսության, կանաչապատման եւ սպասարկման ոլորտներում: Հուշագրով նախատեսվում է համատեղ ջանքերով նպաստել մասնագիտական [...] Read More
Համալսարանը կազմակերպում է MS OFFICE (WORD, EXCEL, POWER POINT) համակարգչային ծրագրակազմերի անվճար կարճաժամկետ դասընթացներ: Դասընթացները կկազմակերպվեն մարտի 10-ից, շաբաթական 3 անգամ, ժամը 13:30-ից 15:00: Դասընթացները վարելու են ամբիոնի փորձառու դասախոսները: Որպես արդյունք մասնակիցները կսովորեն՝ մոդելավորման գործողությունների ավտոմատացում, Power Point-ի միջոցով համակարգչային շնորհանդեսի նախագծում, աշխատանք Word տեքստային խմբագրիչով, MS Excel էլեկտրոնային աղյուսակների միջոցով աղյուսակների մշակում, թվաբանական [...] Read More
Փետրվարի 19-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Թումո լաբորատորիաներ համալիրի ղեկավար Էրեբունի Թորոսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին, որը ժամանակակից տեխնոլոգիաներով հետաքրքրվող մեր ուսանողների համար լայն հնարավորություններ է ընձեռում: Սակայն, մինչ այդ, դեռ հունվար ամսից սկսած, ճարտարագիտական ֆակուլտետի՝ ստեղծագործ մտքով, վառ երեւակայությամբ ու անհանգիստ բնավորությամբ մի խումբ երիտասարդներ մասնակցեցին Թումո լաբորատորիաների շատ խիտ-արագացված դասընթացների, որի շնորհիվ ստեղծեցին [...] Read More
Չորս տարի առաջ մեկնարկած ABioNet ծրագրի բոլոր փուլերը, կարեւոր, նշանակալի ձեռքբերումները միշտ հանգամանորեն լուսաբանվել են ՀԱԱՀ կայքում: Երեկ՝ փետրվարի 18-ին, հանդիսավորությամբ ավարտվեց ծրագրի եւս մեկ բղադրիչ: Հայտնի է, որ ABIoNet-ի շնորհիվ համալսարանը զինվել է նորագույն սարքավորումներով, որոնցից օգտվելու հմտություններն ու կարողությունները ZOOM հարթակում իրականացված դասընթացների շնորհիվ արտասահմանցի մեր գործընկերները ուսուցանել են շահառու ամբիոնների աշխատակիցներին եւ [...] Read More