Ագրարային համալսարանը «Սերունդ» գինով, պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մասնագետների ու ուսանողների հրաշագործած հացատեսակներով ու հրուշակեղենով, եւ իհարկե հիմնափոխված կրթական ծրագրերով էր ներկայացել «Կրթություն եւ կարիերա» հոբելյանական 20-րդ ցուցահանդեսին, որն ավանդաբար անցկացվում է Երեւան էքսպո ցուցահանդեսային կենտրոնում։ ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանի, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանի, բաժնի աշխատակիցների եւ ուսանողների ներկայացմամբ ՀԱԱՀ-ի [...] Read More
Ապրիլի 27-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ անցկացվեց ՄԱԿ-ի պարենային համակարգերի երկխոսություններ 2021 գագաթնաժողովը: Երկփուլ երկխոսությունների առաջին փուլի թեման էր ներառական արժեշղթաների միջոցով պարենային հարակայուն համակարգերի ստեղծումը: Գագաթնաժողովը մեկտեղել էր ոլորտի շահակիցների բավականին լայն շրջանակ, որ ներառում էր պետական ու մասնավոր հատվածը, միջազգային գործընկերներին, գիտական-ակադեմիական շրջանակների, ՀԿ-ների եւ այլոց: Գագաթնաժողովի նախապատրաստական [...] Read More
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Կենսագործունեության անվտանգության ամբիոնում դիպլոմային նախագծերի պաշտպանությունը կարելի էր հանգիստ խղճով անվանել նաեւ մեր ուսանողների կողմից տեխնիկական անվտանգության զարգացող ոլորտում նոր խոսք ասելու հավակնությունների ցուցադրություն: Հանձնաժողովի անդամները շեշտադրեցին այն հանգամանքը, որ ներկայացված նախագծերի թեմաները, բնականաբար՝ դիտողությունների տեղ թողնելով հանդերձ, արդիական ու կարեւոր են: Դրանք վերաբերում էին համալսարանի ջերմատան ջեռուցման համակարգի անվտանգ շահագործմանը, պտղատու [...] Read More
Ապրիլի 26-ը տեխնոլոգիական համալրման օր էր Կենսագործունեության անվտանգության ամբիոնի համար: Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը եւ իրավաբան Արթուր Խաչիկյանը այցելել էին համալսարան՝ իրենց հետ բերելով ամբիոնի համար կարեւոր մի շարք արդիական սարքեր՝ գազավերլուծիչ (գազաանալիզատոր), աղմկաչափ, լուքսոմետր, խոնավաչափ-ջերմաչափ եւ հողմաչափ: Մեր գործընկերները սարքերը սիրով նվիրաբերեցին Կենսագործունեության անվտանգության ամբիոնին՝ վստահություն հայտնելով, որ դրանք նպատակային [...] Read More
Ապրիլի 14-ին եւ 27-ին տեղի ունեցան ՈՒԳԸ 21-րդ գիտաժողովի տնտեսագիտության մասնաճյուղի նիստերը, որոնք վարում էր դեկանը՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը: Նա ամենայն ուշադրությամբ մինչեւ վերջ լսեց բոլոր՝ 20 զեկուցումը: Բացի նշված ֆակուլտետից, մասնակցում էին նաեւ ճարտարագետներ եւ տեխնոլոգներ, որոնք իրենց մասնագիտությանն առնչվող տնտեսագիտական խնդիրները լուծելու փորձեր էին արել: Մասնակիցների տարիքային «ներկապնակը» ընդգրկուն էր՝ առաջին կուրսից [...] Read More
Կիրակի օրը՝ ապրիլի 25-ը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր համազգային ծառատունկի օր: Այդ օրը «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում ընդհանուր առմամբ մեր երկրում տնկվել է շուրջ 300 000 ծառ: Ագրոնոմիական ֆակուլտետի նախաձեռնությամբ եւ ռեկտոր Վարդան Ուռուտյանի գլխավորությամբ, Ագրարային համալսարանի ուսանողներից եւ դասախոսներից բաղկացած 40-հոգանոց խումբը ծառատունկ է իրականացրել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում: «Միայն որպես [...] Read More
CrossRef միջազգային մատենագիտական համակարգին միացած պարբերականի այս թողարկումը ներառում է թվային օբյեկտների նույնականացման համարանիշ (DOI) կրող 21 հոդված: Թե որքան «կծարավեն» բանջարային, հացահատիկային մշակաբույսերն ու բազմամյա տնկարկները, գիտեն ջրային ռեսուրսների կառավարման մասնագետները. եղանակային պայմանների և ջրի պահանջի փոփոխության տարբեր սցենարներ են դիտարկել: Թե խոփն ինչպես է ներգործում հողի և սերմնահատիկի վրա, տեսականորեն հիմնավորել և հացահատիկի [...] Read More
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ Ագրարային համալսարանի գործակցության դինամիկ ընթացքը երեւան է հանում հենանիշներ, որոնք սկսում են «խոսել» գիտության արդյունքների առեւտրայնացման, ուսուցման մեթոդաբանության եւ ուսումնական նյութի շարունակական արդիականացման եւ երիտասարդների համար գիտությունը գրավիչ դարձնելու մասին: Ինչպես վերջերս նշել է FAST հիմնադրամի փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը, այս ամենին մեծապես օգնում է Ագրարային համալսարանում իրականացվող արդիականացման [...] Read More
Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանը շարունակում է վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարի դասընթացներ անցկացնել տարբեր մարզերի ֆերմերային խմբերի համար: Նպատակային խորհրդատվական միջոցառումների այս շարքը տիկին Ավագյանն անցկացնում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի եւ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի՝ ԱՄՆ ՄԶԳ-ից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում - [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանն այսօր՝ ապրիլի 23-ին Հայաստանի բնության ազգային թանգարանում մասնակցել են Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Համակազմակերպիչները մեր գործընկերներ Ռազմավարական զարգացման գործակալությունը եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էին: Միջոցառման մասնակիցները նորովի իմաստավորեցին անասնաբույժի մասնագիտությունը՝ գնահատելով պետության, Ագրարային համալսարանի եւ մեր գործընկերների հաստատուն ու բավականին [...] Read More