Author: Elya Nazaryan

Համագործակցության երկու նոր հուշագիր՝ աշխատանքի տոնավաճառի օրը

Մայիսի 26-ին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը համագործակցության հուշագրեր ստորագրեց «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ տնօրեն Լեւոն Ջանփոլադյանի եւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ տնօրեն Արթուր Պողոսյանի հետ: Պարոն Ուռուտյանը խորհրդանշական համարեց հենց աշխատանքի տոնավաճառի կազմակերպման օրը միանգամից երկու կազմակերպության հետ հուշագրի ստորագրումը: Նա նշեց, որ առանց պրակտիկայի որակյալ կրթության մասին խոսելն անիմաստ է եւ հույս հայտնեց, որ այժմ է՛լ ավելի [...] Read More

Մենք կարող ենք ավելին, քան պատկերացնում ենք. Աշխատանքի տոնավաճառը կայացավ

Այսօր, մայիսի 26-ին, տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին մեր գործընկեր 50-ից ավելի կազմակերպություն, 300-ից ավելի թափուր հաստիք լրացնելու անթաքույց հույսով: Առաջին մասնաշենքի մերձակա պուրակում իսկական տոնավաճառ էր: Միահյուսվել էին արեւը, անձրեւը, երաժշտությունը, գերազանց տրամադրությունը, աշխատանք գտնելու երիտասարդական կամքը, համառությունն ու վճռականությունը: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դիմելով գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ուսանող-շրջանավարտներին, աշխատակիցներին՝ նկատեց. «Սպասված էր [...] Read More

Ագրոնոմները շարունակում են գոհացնել

Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա մասնագիտության հեռակա ուսուցման ավարտական կուրսի ինն ուսանողներից չորսը գերազանց, իսկ երկուսը լավ գնահատական ստացան դիպլոմային աշխատանքների պաշտպանության ժամանակ: Հանձնաժողովին ընդհանուր առմամբ բավարարեց, իսկ որոշ դեպքերում՝ ակնհայտորեն գոհացրեց ուսանողների մասնագիտական գիտելիքների մակարդակը: Անշուշտ, ոլորտում լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներին առնչվող թեմաների պակաս չկա, եւ այնպիսի տպավորություն կար, որ ուսանողների թիվը չի բավականացնում այդ [...] Read More

Մագիստրանտները ցուցաբերում են մասնագիտական ու հաղորդակցական հմտություններ

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը կայացավ մայիսի 18-ին եւ 19-ին։ Թեզերի պաշտպանությանը մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը: Գոհացուցիչ է, որ թեզերի պաշտպանության արդյունքներով կուրսի 21 ուսանողներից 8-ը գերազանցության դիպլոմներ կստանան, իսկ ցածր գնահատականներ չեղան: Բայց առավել կարեւոր է, որ պաշտպանությունն ի հայտ [...] Read More

Համագործակցությունն ընդլայնվում է քանակապես եւ որակապես. հուշագիր ԲԸՏՄ-ի հետ

Մայիսի 19-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին գլխավոր մասնաշենքի ընթերցասրահում: Հուշագիրը, որի ստորագրման նախաձեռնությունը Տեսչական մարմնինն էր, նախատեսում է փոխգործակցության լայն շրջանակ՝ գիտագործնական, գիտելիքի, փորձի, հմտությունների փոխանակման, մասնագիտական հանձնաժողովների ստեղծման, սարքավորումների, լաբորատոր միջոցների օգտագործման, ՀԱԱՀ-ի ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական, գիտաարտադրական փարձուսուցումների անցկացման եւ այլ [...] Read More

Մարտական խաչի ասպետները հանդիպում են ՀԱԱՀ ռեկտորի հետ

Արցախյան վերջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած երեք ուսանողների հետ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հանդիպումը ջերմ էր եւ սրտառուչ: Արսեն Մարգարյանի, Գագիկ Դավթյանի եւ Էմին Երիցյանի հետ պարոն Ուռուտյանը զրուցեց նախ պատերազմի եւ ապա խաղաղության մասին: Պատերազմական դրվագներին եւ համալսարանական կյանքին նրանց յուրաքանչյուր անդրադարձ բացահայտում էր իրենց վառ անհատականությունը որպես պրոֆեսիոնալ ու [...] Read More

Ուսանողական գիտաժողովը երեւան է հանում կրթության բովանդակային փոփոխությունների պտուղները

Ագրոնոմիական ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումներում, ինչպես միշտ, արտահայտվեցին մի շարք հետաքրքիր, արդիական, ուստիեւ՝ հնարավոր ֆինանսավորման արժանի գաղափարներ: Ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի ողջույնի խոսքերը տրամադրող էին, իսկ յուրաքանչյուր ուսանողին հատկացված ժամանակը չչարաշահելու հրահանգը՝ հստակ: Հենց այս ոճով էլ շարունակվեց գիտաժողովը՝ ջերմ մթնոլորտում՝ պահպանելով կանոններն ու չափանիշները: Ֆակուլտետի տարբեր ամբիոնները ներկայացնող ուսանողները [...] Read More

ՈւԳԸ գիտաժողով. երիտասարդները փորձում են մեծ խնդիրների պարզ լուծումներ գտնել

Ճարտարագիտական բաժանմունքի ՈՒԳԸ նիստին եւս, ինչպես մյուս ֆակուլտետներում, հետաքրքիր, արդիական թեմաներ ներկայացվեցին. գյուղատնտեսական թափոնների վերամշակում, հողային պաշարների արդյունավետ օգտագործում: Շատ կարեւոր, կենսական, անգնահատելի արժեք ունի ռազմական նշանակության մեքենաների շահագործման անվտանգության բարձրացմանը նվիրված զեկուցումը: Գաղափարն այնքան լավն էր, որ նույնիսկ առաջարկություն եղավ փորձնական նմուշ ստեղծել՝ նյութագետների հետ միասին: Անչափ լավ տպավորություն թողեց հեռակա ուսուցման համակարգի չորրորդ [...] Read More

Օրգանական գյուղատնտեսության դասընթացը վարում է ոլորտի առաջատարը

Ագրարային համալսարանում շարունակվում է դասախոսների վերապատրաստման գործընթացը: Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ վերապատրաստվում են նաեւ Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոսները: Ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը, ներկայացնելով դասընթացավարին՝ Կանաչ արահետ ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանին, հույս հայտնեց, որ բովանդակային քննարկումներ տեղի կունենան և չսխալվեց: Դասընթացավարը և մասնակից դասախոսները, լինելով ոլորտին քաջատեղյակ մասնագետներ, միմյանց լրացնելով՝ վեր հանեցին [...] Read More

Եթե երիտասարդներն իմանային, եթե ծերերը ի զորու լինեին…

Ավագ սերունդը հաստատապես կհիշի՝ վերնագիրը տող է խորհրդային երգից: Այո, մինչ տեսությամբ զորանում-իմաստնանում ենք, տարիքի հետ կորցնում ենք գործելու եռանդը: Stamina ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Ղազարյանը, որն իր գործի կայացած մասնագետ է, զգաց աշխատաշուկայում վաճառքի հմուտ-գիտակ, անգամ կարելի է ասել նաեւ՝ նորաոճ, մասնագետների պակասը եւ բացը լրացնելու կարեւոր գործին ձեռնամուխ եղավ: «Վաճառք հանուն աճի» ծրագրի նպատակն [...] Read More