Author: Elya Nazaryan

ՎԴԻՊ-ի վերաբերյալ աշխատաժողով Տավուշում

Հունիսի 5-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Տավուշ համայնքում կազմակերպվել էր «Ինտեգրացված պայքար խաղողի վազի վնասակար օրգանիզմների դեմ (ՎԴԻՊ)» թեմայով աշխատաժողով/գործնական ուսուցում: Աշխատաժողովն իրականացվում էր ՄԱԿ-ի ՊԳԿ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի մի շարք կառույցների՝ Զարգացման ծրագրի, Արդյունաբերական զարգացման կազմակերպության, Միգրացիայի միջազգային կազմակերպության, Մանկական հիմնադրամի, Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, [...] Read More

Միջազգային գիտաժողով երիտասարդ դասախոսների և գիտնականների համար

Երիտասարդ գիտնականների խորհուրդը՝ Կենդանիների առողջության պաշտպանության դաշնային պետական ​​բյուջետային հաստատության (www.arriah.ru) վարչակազմի աջակցությամբ հրավիրում է մինչև 35 տարեկան երիտասարդ մասնագետների, ասպիրանտների և հետազոտողների մասնակցելու VI Միջազգային գիտժողովին, որը տեղի կունենա 2021թ.-ի դեկտեմբերի 2-3-ը։ Համաժողովի հիմնական ուղղություններն են․ Համաճարակաբանություն (գյուղատնտեսական, վայրի և տնային կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների մոնիտորինգ, պատվաստում և իմունաբանություն), Կենսատեխնոլոգիա (վիրուսների և բջիջների մշակում, պատվաստանյութերի [...] Read More

Վարժարանը ճանապարհեց 93 շրջանավարտի

Այսօր՝ հունիսի 4-ին կայացավ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ավարտական դասարանների վերջին զանգի կամ վերջին դասի արարողությունը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ պրոռեկտորներ Մարիամ Մովսիսյանի ու Կարեն Մինասյանի մասնակցությամբ: Հանգամանքների բերումով միջոցառումը չունեցավ ավանդական հանդիսավորությունն ու վարժարանի սաներին ու մանկավարժներին արժանի անպարագիր ուրախությունը: Սակայն, ինչպես նշեց ռեկտոր Ուռուտյանը տարբեր հոսքերի 12-րդ դասարանների աշակերտների հետ հանդիպումների ժամանակ, փոխհասկացողության [...] Read More

Կրթություն-բիզնես համագործակցության ձեռքբերումներն ու մարտահրավերները

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը Գերմանական տնտեսական միավորման հետ համատեղ հունիսի 2-ին կազմակերպել էին կլաստերային հանդիպում՝ միտված «Համալսարան-բիզնես համագործակցություն․ նորարարություն եւ աշխատանքի վրա հիմնված ուսուցում» խորագրով քննարկմանը։ «Հանդիպման նպատակն է միեւնույն հարթակում համախմբել եւ ներկայացնել Էրազմուս+ այն ծրագրերը, որոնք ներառում են վերոնշյալ բաղադրիչը՝ հնարավորությունները, ձեռքբերումները, խոչընդոտներն ու վերջնարդյունքները համեմատելու, փորձը փոխանակելու եւ կրթության վրա դրանց [...] Read More

Բաց դաս. ուսումնական տարին ավարտվում է, բայց ոչ սովորելու տենչը

Թվում էր՝ ամառը կգա, աշխատանքային տեմպն էլ մի քիչ կմեղմանա: Ամենեւին: Մենք նորից չենք հասցնում իրադարձությունների հորձանուտում: Եւ ուրախ ենք դրա համար: Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ԱԲ եւ ԱՔԽ երրորդ կուրսերի ուսանողները Ագրոբիզնեսի կազմակերպում առարկայի շրջանակում դասախոսների՝ տ.գ.թ. Կարինե Կարապետյանի ու Մարգո Ղազարյանի ղեկավարությամբ ՄԱՊ ընկերության արտադրած տոմատի մածուկի շուկայի ուսումնասիրություն էին կատարել: Դասին հրավիրված [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը վարժարանի շրջանավարտներին

Ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում այսօր իրենց վերջին դասն են անցկացնում 93 սաներ՝ տարբեր հոսքերի ավարտական դասարաններից: Նրանք հաջողությամբ ավարտեցին իրենց ուսումը վարժարանում եւ այժմ պատրաստ են անելու իրենց մասնագիտական կարիերայի առաջին կարեւոր քայլերը: Այս գեղեցիկ առիթով ողջունում եւ շնորհավորում եմ վարժարանի շրջանավարտներին եւ նրանց, ովքեր կարեւոր մաս ունեն վարժարանցիներին այս հանգրվան հասցնելու գործում՝ [...] Read More

Ընտրվեցին քոլեջի նոր տնօրեն, ամբիոնի վարիչ եւ վեց դոցենտներ. գիտխորհրդի նիստը

Գիտխորհրդի հերթական նիստը կայացավ այսօր՝ հունիսի 3-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Օրակարգի հիմնական երկու հարցերը վերաբերում էին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում 2021թ. ապրիլի 27-ին և մայիսի 1-ին հայտարարված ամբիոնի վարիչի եւ քոլեջի տնօրենի թափուր պաշտոնների, ինչպես նաեւ դոցենտի գիտական կոչում շնորհելու մրցույթների կազմակերպմանը: Երկու հարցերով էլ զեկուցումով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը՝ ներկայացնելով [...] Read More

Ագրարայինը կարող է հանդես գալ որպես օրինակելի միջավայր. Արթուր Ալթունյան

ՌԴ Վելիկի Նովգորոդ քաղաքում մայիսի 19-ից 21-ը անցկացվեց ԵԱՏՄ երկրների երիտասարդ գյուտարարների միջազգային համաժողով, որի ընթացքում Եվրասիական արտոնագրման բաժնի ներկայացուցիչները դասախոսություններ կարդացին գյուտարարության հիմունքների վերաբերյալ, ինչպես նաեւ տեղի ունեցան ԵԱՏՄ երկրների երիտասարդ գյուտարարների համագործակցության հարցերով կլոր սեղան, վարպետաց դասեր ռոբոտոտեխնիկայից, նեյրոտեխնոլոգիաներից եւ VR- տեխնոլոգիաներից, ինչպես նաեւ դասախոսություն մտավոր սեփականության առեւտրայնացման թեմայով։ Հայաստանը համաժողովում ներկայացնում էր [...] Read More

Վարժարանի սաները մրցում են Շախմատի թանգարանում

Մայիսի 26-ին ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ղեկավարությունը նախաձեռնել էր հերթական հետաքրքիր միջոցառումը՝ միջդասարանային շախմատի մրցաշար, որը տեղի ունեցավ Ագրարային համալսարանում գտնվող Հայաստանի շախմատի պատմության թանգարանում: Մրցաշարին մասնակցող վարժարանի 12 աշակերտներին իր ներկայությամբ ոգեւորում էր տնօրեն Արաքս Հակոբյանը: Շախմատի թանգարան այցելեցին եւ մրցաշարին հետեւեցին նաեւ Տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ այլք: Մրցանակային տեղերը [...] Read More

Գիտելիքի նորարարական հաբը գործում է՝ պաշտոնական բացումից առաջ

Կանաչ սոցիալական ձեռներեցության ոլորտում երիտասարդների հմտությունների զարգացման անհրաժեշտության վերլուծությունը «Կանաչ արահետ» ՀԿ-ին եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հանգեցրեց Վանաձորի մասնաճյուղում ստեղծել հարթակ, որի նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը Լոռու մարզում: Այդ հարթակը՝ Գիտելիքի նորարարական հաբը (հանգույցը) արդեն իրականություն է դարձել EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումը՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար ծրագրի շրջանակում: Այստեղ [...] Read More