Այսօր ամենից շատ ընթերցվող հեղինակներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի պնդումն է: Թերեւս՝ անհերքելի: Հաղորդակցության հմտություններն հնուց անդի կարեւոր են եղել սեփական փորձը, տեսակետը, կարծիքը այլոց փոխանցելու, անհրաժեշտության դեպքում համոզելու տեսակետից: Գիտնական, թե մանկավարժ, արվեստագետ, թե հանրային գործիչ` հռետորական արվեստի կանոններն ու օրենք-օրինաչափությունները պետք է իմանան: Լսարանը մեծ, թե փոքր` ամեն անգամ նվաճել է պետք: Ուսանողական [...] Read More
Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի ուսանողները հոկտեմբերի 4-ից 6-ը մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի եւ Հոհենհայմի համալսարանի կազմակերպած «Հանրային մասնակցությունը եւ էկոհամակարգային ծառայությունները» թեմայով առցանց համաժողովին։ Մեր ուսանողներից առաջինը ելույթ է ունեցել Ագրոէկոլոգիա մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Սարե Գալստյանը, որը ներկայացրել է «Ինչպե՞ս ներգրավել հայաստանյան ֆերմերներին էկոհամակարգային ծառայությունների մոտեցումների կիրառման մեջ» թեման։ Այնուհետեւ [...] Read More
ՀԱԱՀ գիտական գրադարանի երկրորդ ընթերցասրահում Գրադարանի օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Գրադարանի, գիրք կարդալու կարևորության մասին շատ է խոսվում հենց այս օրը: Իսկ հիմնական ցանկությունն ու նպատակը մարդկային հիմնական արժեքների խարխլման այս բարդ ժամանակահատվածում մեր պատմությունն ու ազգայինը պահպանելն է եւ բարեկիրթ սերունդ դաստիարակելը: Համալսարանի գրադարանի աշխատակիցները ամեն տարի այս օրը փորձում են նոր, հետաքրքիր [...] Read More
Արցախի տարբեր շրջաններից հինգ անասնաբույժներ վերապատրաստման դասընթաց են անցել ՀԱԱՀ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնում: «Արցախի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող «Արցախի Հանրապետությունում մասնավոր անասնաբուժության կայուն սպասարկում» նախագծի շրջանակում արցախցի անասնաբույժները արհեստական սերմնավորման դասընթաց անցան՝ վերոնշյալ ՀԿ-ի մասնագետների ուժերով: Անասնաբույժների ազգային ասոցիացիայի ղեկավար Արման Օհանյանը բարձր է գնահատում [...] Read More
Շարունակվում է Ռազմավարական զարգացման գործակալության հետ իրականացվող վերապատրաստման ծրագիրը: Հիշեցնենք, որ ՌԶԳ-ի հետ կնքված գործակցային հուշագրի համաձայն հաջողությամբ իրականացվել են ՀԱԱՀ դասախոսների վերապատրաստումներ՝ «Դասավանդման եւ գնահատման հիմունքներ» եւ «Ինչպես զարգացնել ուսումնական հաստատության կայունությունը, հայթայթել ռեսուրսներ եւ տրամադրել վճարովի ծառայություններ» թեմաներով, ինչպես նաեւ «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց՝ տարբեր շահառուների համար: Ծրագրին բավարար ժամաքանակով մասնակցած մասնակիցները ստացել են [...] Read More
Տեխասի A&M-ի սիրելի գործընկերներ եւ ընկերներ: 2000 թ. Տեխասի A&M համալսարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ հաստատվեց օրգանական, հոգեւոր կապ՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տեսքով: Ձեր համալսարանի հոգեզավակն այսօր արդեն 21 տարեկան է եւ շարունակում է իր անխաթար երթը, մնալով անընդհատ զարգացող, ժամանակակից գյուղատնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների դրոշակակիրը Հայաստանում եւ տարածաշրջանում: Մենք Ագրարային համալսարանում մշտապես [...] Read More
Բարի բերք մաղթենք մեր հողին, Խաղողից գինի քամողին… Խորհրդային տարիների անպաճույճ, միիի քիչ միամիտ, պարզագույն հանգով, բայց սիրված երգերից մեկի խոսքերն են: Դեռ Նոյի ժամանակներից մեր քարքարոտ հողից ծնված, այրող արեւից ջերմացած անկրկնելի խաղողը արբեցնող գինի պիտի դարձնեն իսկական՝ արվեստագետի ոգով, քիչ խենթ, միշտ ստեղծագործ-որոնող մտքով նվիրյալները: Գինեգործ երեւի չեն դառնում: Ծնվում են: Ինչպես բանաստեղծները… [...] Read More
Սլովակիայի Հանրապետություն ճանաչողական այցի շրջանակում ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ պատվիրակության մյուս անդամները՝ Լեւոն Տեր-Իսահակյանը, Դավիթ Բաբայանը եւ Գայանե Աթոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել այդ երկրի գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման նախարարության պատասխանատուների հետ: Երկկողմ համագործակցության եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Նինա Չեբենովան հայաստանցի գործընկերներին ներկայացրել է նախարարության կառուցվածքն ու գործառույթները, ինչպես նաեւ սերմնաբուծության [...] Read More
Այս խորագրով հանդիպումը Երեւանի դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանի հետ էր եւ կայացավ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում, հոկտեմբերի 5-ին, Ուսուցչի օրվա կապակցությամբ: Հանդիպումը ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի մանկավարժների ու աշակերտների, համալսարանի ղեկավարների ու դասախոսների համար հետաքրքիր հնարավորություն էր ոչ միայն ավելի մոտիկից շփվելու սիրված դերասանի հետ, այլեւ գնահատելու վարժարանի սաների՝ ասմունքելու, երգելու հմտությունը, [...] Read More
Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ 2022թ․ գարնանային կիսամյակում Արևմտյան Ատիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված [...] Read More