Հոկտեմբերի 28-ին «Տոպասի» լսարանում Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի աշխատակիցների եւ ոչ միայն նրանց համար հետաքրքիր հանդիպում կայացավ Լեհաստանի Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսաբանական գիտությունների համալսարանի դասախոսներ դոկտոր Ստանիսլավ Մինտայի եւ դոկտոր Արկադիուս Դյակոնի հետ: Մեր գործընկերները ներկայացրեցին «Գյուղական բնակավայրերում ձեռներեցության զարգացման սոցիալ-տնտեսական ասպեկտները» եւ «Գյուղական բնակավայրերում նորարարական տնտեսավարման ժամանակակից մոտեցումները» թեմաները: Բանախոսները ներկայացրեցին ԵՄ աջակցությամբ իրականացվող [...] Read More
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Բիցեր Ռիվեր ՍՊԸ տնօրեն Գագիկ Դանիելյանը ստորագրեցին պայմանագիր այս ընկերությունում ՀԱԱՀ ուսանողների փորձուսուցում անցկացնելու վերաբերյալ: Սակայն մեր նոր գործընկերների հետ ծավալված խոսակցությունն ու պայմանավորվածությունները վերաբերում էին գործակցության շատ ավելի լայն շրջանակի, որն ուրվագծվեց ռեկտոր Ուռուտյանի, պարոն Դանիելյանի, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության [...] Read More
ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները ուշիուշով հետաքրքրվում եւ հետեւում են 21-րդ դարի գիտատեխնիկական զարգացման ընթացքին: Օրերս էլ այցելել էին Ինժեներական քաղաք՝ մասնակցելու «Ինժեներական շաբաթ Երեւանում» համաժողովին։ Քոլեջականները գործնական պայմաններում ծանոթացան, մասնավորապես, ռոբոտաշինության եւ թվային գյուղատնտեսության մեջ դրոնների կիռառության բնագավառներում առկա տեխնոլոգիական զարգացումներին։ Այցելեցին ինժեներական քաղաքի արտադրամաս, որտեղ տեսան միկրոսխեմաների հավաքման գործընթացը, ծանոթացան եռաչափ [...] Read More
Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Թամարա Հարությունյանը եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի ասիստենտ, ք.գ.թ. Ռոզա Շաինովան հաջողությամբ ավարտել են բուհերի դասախոսական անձնակազմի վերապատրաստման դասընթացը։ Այն իրականացվել է Armenian Progressive Youth ՀԿ-ի «Փոփոխության դերակատարները. ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարություններից՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամի (International Visegrad Fund) միջոցով: Ընդհանուր առմամբ [...] Read More
«Գլոբալ վերափոխումների հիմնախնդիրները երկրների, տարածաշրջանների եւ գյուղական տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում» միջազգային գիտաժողովի քննարկմանն են ներկայացվում սոցիալ-տնտեսական զարգացման գործում տրանսֆորմացիոն գործընթացների հրատապ հիմնախնդիրները: Գիտաժողովը տեղի է ունենալու 2021թ. նոյեմբերի 3-8-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Միջազգային գիտաժողովի Ծրագրային կոմիտեի նախագահն է՝ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, իսկ կազմկոմիտեի նախագահը՝ «Կուբանի գիտակրթական նախաձեռնություններ» հիմնադրամի նախագահ Վասիլի Սորոկոժերդեւը: Միջազգային [...] Read More
Հարգելի գործընկերներ: Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Գյուղատնտեսության, կիրառական կենսատեխնոլոգիայի եւ արդյունաբերական արտադրության զարգացման գերակա ուղղությունները» թեմայով միջազգային գիտահետազոտական խորհրդաժողովին (AgroBioTech 2021), որը կանցկացվի առկա-հեռավար ձեւաչափով, 2021 թ. նոյեմբերի 25-26-ը: Խորհրդաժողովի համակազմակերպիչներն են՝ Գիտական հետազոտությունների աջակցության ընկերակցությունը (ք. Բարնաուլ, Ռուսաստան), Տվերի պետական գյուղատնտեսական ակադեմիան (ք. Տվեր, Ռուսաստան), Կոստրոմայի պետական գյուղատնտեսական ակադեմիան (ավան Կարավաևո, Ռուսաստան), Կաբարդինա-Բալկարիայի Վ. [...] Read More
Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2022 թ. ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով այժմ բակալավրիատի [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում 2021թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 13.00, 1-ին մասնաշենքի 1-343 («Տոպասի») լսարանում տեղի է ունենալու սեմինար, որը կվարեն Լեհաստանի Վրոցլավի շրջակա միջավայրի եւ կենսաբանական գիտությունների համալսարանի Կիրառական տնտեսագիտության ամբիոնի դոկտոր Ստանիսլավ Մինտան եւ նույն համալսարանի դոկտոր Արկադիուս Դյակոնը: Բանախոսները Rubizmo նորարարական նախագծի շրջանակում կներկայացնեն հետեւյալ թեմաները. «Գյուղական բնակավայրերում ձեռներեցության զարգացման սոցիալ-տնտեսական ասպեկտները» եւ [...] Read More
Ագրարային համալսարանը վերսկսում է մարզերից ուսանողների նպատակային ուղղորդման, ներառյալ դպրոցականների մասնագիտական կողմնորոշման աշխատանքները: Նախապատրաստական փուլը մեկնարկել է ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանի գլխավորությամբ համալսարանի առաջին պատվիրակության՝ Շիրակի մարզպետարան այցով: Մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանի, Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, Գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանի եւ այլ պատասխանատուների հետ աշխատանքային հանդիպմանը մասնակցում [...] Read More
Հոկտեմբերի 19-ից 21-ը Արցախի Հանրապետությունում էր ՀԱԱՀ-ի մասնագիտական խորհրդատվական խումբը՝ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանի գլխավորությամբ։ ԱՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի «Գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում Արցախի Հանրապետությունում» համար 32-1/3848 գրության համաձայն, Արցախի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների վերապատրաստման եռօրյա դասընթացն անցկացվեց երեք ուղղություններով՝ բույսերի պաշտպանություն (Արմենակ Տեր-Գրիգորյան), ջերմատնային մշակության [...] Read More