Ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ: Այսօր՝ նոյեմբերի 17-ին, աշխարհը նշում է Ուսանողների միջազգային օրը: Դուք տեղյակ եք, որ օրվա խորհրդի հիմքում ընկած է նացիստների ձեռքով 1939 թ. սպանված եւ համակենտրոնացման ճամբարներ քշված չեխ ուսանողների հիշատակը: Այսօր, ավելի քան ութ տասնամյակ անց, մենք այս խորհրդաշատ ու կարեւոր օրը սկսեցինք Եռաբլուր այցելությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու Ագրարային համալսարանի՝ Արցախյան [...] Read More
Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022թ․-ի գարնանային կիսամյակում ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել կենդանագիտության, սննդագիտության/պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժության և անտառագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [...] Read More
Այսօր առավոտյան խոր ցավով տեղեկացանք, որ երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վաղեմի բարեկամ Թենգիզ Ֆեոդորի Ուռուշաձեն: Նա Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի Միխեյիլ Սաբաշվիլիի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի ինստիտուտի տնօրենը, Հողագիտության միջազգային միության պատվավոր անդամ: Եղել է նույն համալսարանի ռեկտորը (2005-2007 թթ.)։ Թենգիզ Ուռուշաձեն շուրջ 300 [...] Read More
Նոյեմբերի 14-ին ագրարայինցիներն իրենց ներդրումն ունեցան համապետական ծառատունկին, որը հերթականն էր կառավարության՝ «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում: ՀԱԱՀ Ուսանողական խորհրդի Էկոլոգիական ակումբի առաջնորդությամբ ՀԱԱՀ-ի ուսանողները մասնակցեցին աշնանային համապետական ծառատունկին՝ «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում։ Մասնակցեցին ուրախությամբ, բարձր տրամադրությամբ՝ չնայած ցուրտ եղանակին: «Մեր ուսանողները պատրաստակամորեն եւ արվող գործի կարեւորության գիտակցությամբ կատարեցին Հայաստանի կանաչ ապագան ապահովող [...] Read More
Ռեկտորատի այսօրվա՝ նոյեմբերի 12-ի նիստը քննության առավ 2021-2022 ուստարվա ուսման վարձավճարների զեղչերի, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ուսանողների հաճախումների եւ Հեռակա ուսուցման դեպարտամենտում ընդունելության արդյունքների մասին հիմնական հարցերը, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նիստը սկսեց համալսարանում շարք մտած ավելի քան 25 լաբորատորիաների աշխատանքների ակտիվացման հանձնարարականով; Ստեղծված նորարարական կառույցներն առայժմ օգտագործվում են հիմնականում ուսումնական գործընթացում, մինչդեռ անհրաժեշտ [...] Read More
Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2022թ․-ի գարնանային կիսամյակում Արևմտյան Ատիկայի համալսարանում (Աթենք, Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, Ագրարային ճարտարագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետների, ԱՈՒԿ-ի բակալավրիատի առաջին կուրսն ավարտած ուսանողները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր [...] Read More
Նոյեմբերի 1-8-ը հրատարակչական բաժնի խմբագիր-սրբագրիչներ Մարգարիտա Ղազարյանը եւ Սաթենիկ Պետրոսյանը «Անտարես» հոլդինգում մասնակցել են վերապատրաստման դասընթացի: Հրատարակչական բաժնում մշակված ծրագիրը հագեցած էր՝ ծանոթություն գիտական, ուսումնամեթոդական գրականության խմբագրման-սրբագրման, էլեկտրոնային ծրագրերից օգտվելու հմտություններին, հեղինակների հետ աշխատանքի էթիկային, էլեկտրոնային երկխոսության վարքականոններին, շապիկի, տիտղոսաթերթի, բովանդակության, գրականության ցանկերի, վերնագրերի, ենթաբաժինների ձեւավորմանը, դասիչների, միջազգային այլ կոդերի մակնշմանը: Քսանամյա փորձառությամբ մեր աշխատակիցները [...] Read More
«Նորարարության եւ տեխնոլոգիայի սինգապուրյան շաբաթի» (SWITCH) շրջանակում նոյեմբերի 8-ից 11-ը տեղի ունեցավ «Global Gateway to Innovation in Asia» համաժողովը, որին առցանց մասնակցում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Երեկ՝ նոյեմբերի 10-ին նա հանդես եկավ Ագրարային համալսարանում ագրոտեխնոլոգիական նորաստեղծ լաբորատորիաների եւ համալսարանում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զեկուցմամբ: Համաշխարհային լայն ընդգրկում ունեցող այդ համաժողովում պարոն Ուռուտյանը հինգ այլ բանախոսների հետ [...] Read More
ABIONET միջազգային ծրագրի շրջանակում մեր բուհում հիմնվեց Սննդամթերքի որակի հսկման ուսումնական գերժամանակակից լաբորատորիա: Ավելորդ է ասել, թե այս ոլորտը ռազմավարական ինչ նշանակություն ունի երկրի անվտանգության տեսակետից: Դեռ ամիսներ առաջ՝ լաբորատորիայի բացման ժամանակ, ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի դոցենտ, ա.գ.թ. Գարեգին Համբարձումյանը մաղթանք-երազանք-ցանկություն ուներ, որ այս հրաշալի գործիքակազմը [...] Read More
ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը եւ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը ներկայացնում էին Հայաստանը եւ Ագրարային համալսարանը հոկտեմբերի 25-29-ը Պորտուգալիայում կայացած էրազմուսյան հանդիպման ժամանակ: Հետաքրքիր ձեւաչափով կազմակերպված միջազգային դասավանդման եւ վերապատրաստման շաբաթի կազմակերպիչը ՀԱԱՀ-ի նոր գործընկերներից Բեժայի պոլիտեխնիակական ինստիտուտն էր։ Նպատակը մեկն էր՝ ստեղծել հարթակ, որտեղ տարբեր երկրների եւ [...] Read More