Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը փետրվարի 19-ին Սիներջի բիզնես կենտրոնում կայացած՝ Կանաչ ագրոտեխնոլոգիական ինկուբատոր/դեմո օրվա շրջանակում անցկացված ստարտափ թիմերի մրցույթի ժյուրիի կազմում էին: Չորս ամիս տեւած ինկուբացիոն փուլից հետո եզրափակիչ էին դուրս եկել 8 թիմեր: Կազմակերպիչն ու համակարգողը ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորն է եւ դրա անխոնջ համադրող Հովհաննես Երիցյանը: Մրցույթն իրականացվում [...] Read More
Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վրոցլավի բնապահպանության եւ կենսագիտության համալսարանում 1 շաբաթով դասավանդելու (1 տեղ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ բոլոր աշխատակիցները, ովքեր դասավանդում են մասնագիտական կամ նախամասնագիտական առարկաներ։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ [...] Read More
Այսօր հավաստագրեր ստացան Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում մեկամսյա հերթական՝ 3-րդ դասընթացի մասնակիցները: Խմբում ընդգրկված տարբեր տարիքի եւ զբաղմունքի տեր վերապատրաստվողների թվում էին նաեւ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողներ: Մասնակիցներից յուրաքանչյուրն ունի իր հստակ նպատակը՝ որտեղ եւ ինչպես է օգտագործելու ձեռք բերած նորագույն գիտելիքներն ու հմտությունները: Ավելին, նրանք արդեն օգտագործում են դրանք՝ աշխատանքում, սեփական բիզնեսում եւ/կամ [...] Read More
Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի ավագ դպրոցի 11-12-րդ դասարանների աշակերտներից շատերն արդեն կողմնորոշվել են ապագա մասնագիտության հարցում: Սակայն, ինչպես խոստովանեցին ամբերդցի պատանիներն ու աղջիկները փետրվարի 17-ին Ագրարային համալսարան այցելության ժամանակ, նրանք չէին պատկերացնում, որ «աʹյս համալսարանն ունի այսպիսիʹ հնարավորություններ»: Շրջայցը հետաքրքիր էր ոչ միայն աշակերտների, այլեւ նրանց հետ համալսարան եկած դպրոցի փոխտնօրեն Վ. Խաչատրյանի եւ մանկավարժ [...] Read More
Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Տերամոյի համալսարանում 2 շաբաթով դասավանդելու (2 տեղ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժական բժշկագիտության եւ ագրոնոմիական ֆակուլտետներում եւ դասավանդում են մասնագիտական կամ նախամասնագիտական առարկաներ։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված [...] Read More
Այսօր՝ փետրվարի 17-ին, կայացավ Գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Օրակարգի հիմնական հարցերից առաջինը վերաբերում էր ՀԱԱՀ շրջանավարտների զբաղվածության վերլուծությանն ու խնդիրներին, իսկ զեկուցողը Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանն էր: Իրականացվել են երկու տեսակի հարցումներ եւ վերլուծություն՝ շրջանավարտների բավարարվածությունը եւ բուն զբաղվածության պատկերը պարզելու նպատակներով: Ըստ հարցման արդյունքների, աշխատում է [...] Read More
Սիրելի ագրարայինցիներ, 2008 թվականից ի վեր փետրվարի 19-ը մեր երկրում գիրք նվիրելու օրն է: Այն խորհուրդ ունի բարձրացնելու գրքի դերը մեր կյանքում եւ մեծացնելու գրքասերների բանակը: Շնորհավորում ենք Գիրք նվիրելու օրվա եւ փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով ու սիրով բոլորին հրավիրում ենք փետրվարի 21-ին ժամը 13:00-ին մասնակցելու ՀԱԱՀ գիտական գրադարանի եւ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի կազմակերպած «ԳԻՐՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ [...] Read More
Այս օրը՝ փետրվարի 17-ը հիշարժան օր դարձավ Երեւանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների աշակերտների համար, որոնք դպրոցի տնօրեն Լիլիթ Թեւանյանի ուղեկցությամբ եկել էին Ագրարային համալսարան՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով: Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը սիրով ընդունեց պատանի հյուրերին, խոսեց համալսարանի կրթական ծրագրերի եւ հետագայում մասնագիտության ընտրություն կատարելու հնարավորությունների [...] Read More
Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում համալսարան այցելած հերթական խումբը ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջից էր: Քոլեջի ուսանողներն այս անգամ այցելեցին միայն Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիա եւ երկար մնացին այնտեղ. եկել էին ոչ թե պարզապես ծանոթանալու, այլ՝ գործ անելու հատուկ նպատակով: Նրանք հաճույքով, ոգեւորությամբ, սովորելու մեծ ցանկությամբ վարպետաց դաս անցան Նարինե Հովհաննիսյանի օգնությամբ եւ սեփական [...] Read More
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է մասնակցելու կենտրոնում կայանալիք «Հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտություններ. արդիական խնդիրներ եւ ձեռքբերումներ» խորագրով միջազգային գիտաժողովին՝ հանդես գալով զեկուցումներով։ Գիտաժողովը կմեկնարկի ս.թ. մայիսի 27-ին՝ ժամը 10։00-ին։ Գիտաժողովի նպատակն է ներկայացնել պրոֆեսորադասախոսական համակազմի, ասպիրանտների եւ մագիստրանտների հիմնարար եւ կիրառական հետազոտություններում առկա ձեռքբերումներն ու հիմնախնդիրները։ Խմբագրական խորհրդի գրախոսած եւ երաշխավորած գիտական հոդվածներն ընդգրկվելու են ՀՀ [...] Read More