Հարգելի ուսանողնե՛ր, ՀԱԱՀ-ն իր շրջանավարտների եւ ուսանողների մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով կազմակերպում է «Փափուկ հմտություններ - անձնային աճ, կարիերայի պլանավորում եւ կառավարում» դասընթացը։ Հաջորդ շաբաթ կազմավորվում է դասընթացի մասնակիցների ևս 2 խումբ։ Խմբերից մեկի համար 4-օրյա դասընթացը կիրականացվի մարտի 21-ից, ժամը 10։30-ից 13։30-ը։ Գրանցման համար անցեք հետեւյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScgeGvEfzUzzhWyBU21oCG7Rp6etB3J68pqFs0hGy871EY9gg/viewform Երկրորդ խմբի համար պարապմունքները կմեկնարկեն մարտի [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2022-2023 ուս․տարվա աշնանային եւ գարնանային կիսամյակներում ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում մասնագիտության ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում սովորողների) եւ ասպիրանտները։ Դիմումների վերջնաժամկետն է 2022թ․-ի ապրիլի 22-ը (Իսպանիայի ժամանակով ժամը 23։59-ը)։ Դիմումներն անհրաժեշտ է [...] Read More
Եթե ցանկանում եք սովորել եւ զբաղվել թթու կաթնամթերքի եւ պանրի արտադրությամբ, ձեռք բերել գիտելիքներ՝ արտադրության սանիտարահիգիենիկ միջոցառումների, կաթի եւ կաթնամթերքների արտադրությունում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կառուցվածքի եւ նշանակության, կաթնամթերքի արտադրությունում անվտանգության կանոնների, հումքի ստացման եւ նախնական մշակման կանոնների եւ դրանց որակին ներկայացվող պահանջների, թթու կաթնամթերքների դասակարգման, արտադրության եղանակների առանձնահատկությունների, տեխնոլոգիական գործընթացների, թթու կաթնամթերքների արտադրությունում օգտագործվող [...] Read More
Ինտենսիվ այգիների հիմնում եւ կառավարում դասընթացի շրջանակում կիրակի՝ մարտի 13-ին, ՀԱԱՀ Ոսկեհատի ՈՒՓՏ-ի ինտենսիվ այգում էտի առանձնահատկություններին նվիրված գործնական դաս էր: Դասընթացն անցկացվում է ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում, որը Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ իրականացնում է Ագրոբիզնեսի հետաոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը: Փետրվարին մեկնարկած եւ ապրիլին ավարտվելիք եռամսյա դասընթացին զուգահեռաբար մասնակցում է շահառուների երեք խումբ [...] Read More
Զբաղվու՞մ եք կամ ուզու՞մ եք զբաղվել ագրոբիզնեսով։ Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել գիտելիքներ ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների ագրոձեռնարկատիրության իրավակազմակերպական ձեւերի ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների ագրոձեռնարկատիրության մոդելների գյուղատնտեսության նորարարական տեխնոլոգիաների կապիտալ ներգրավելու եւ աջակցության ուղղությունների վերաբերյալ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Իմ ագրոբիզնեսը» թեմայով դասընթաց: Դասընթացը բաղկացած է [...] Read More
Փափուկ հմտությունները ոչ մասնագիտական, բայց բոլոր մասնագիտություններին առնչվող հմտություններն են, առանց որոնց իրեն հարգող գործատուն այսօր այլեւս չի պատկերացնում աշխատակիցների եւ իր «համատեղ կյանքը»: Գնալով ավելի հրատապ դարձող թեման չէր կարող Ագրարային համալսարանում համարժեք վերաբերմունքի չարժանանալ: ՀԱԱՀ-ն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի եւ Civitta Հայաստանի հետ համատեղ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, իրականացնում է «Փափուկ հմտություններ [...] Read More
Այսօր՝ մարտի 11-ին Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողներն ավարտեցին հերթական ուսումնական փորձուսուցումը ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում: Փետրվարի 21-ից սկսած, ուսանողներն ԱԱՏՄ-ում ուսումնասիրում էին աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման բնագավառի հարաբերություններն ու աշխատանքային օրենսդրության ոլորտի այլ կարգավորումները։ Տեսչական մարմնում մեր ուսանողների փորձուցումներն անցկացվում են այդ կազմակերպության եւ Ագրարային համալսարանի միջեւ 2020 թ․ կնքված համագործակցության [...] Read More
Գերմանական «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին մասնակցելու «Կանաչ ձեռներեցություն» եւ «Բլոկչեյն հմտություններ երիտասարդների համար» դասընթացներին: Դիմելու վերջնաժամկետը մարտի 17-ն է: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Read More
Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիան ոչ երկար պատմության ընթացքում հասցրել է հյուրընկալել տարբեր զբաղմունքների եւ տարիքի շահառուների բազմաթիվ խմբերի՝ տարբեր ժամկետներով: Վերջին երկօրյա դասընթացին մասնակցում էին Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի ուսանողները: Դասընթացն անցկացվեց ֆակուլտետի ուսխորհրդի հետ գործակցության շրջանակում: Երկօրյա դասընթացի ժամանակ լաբորատորիայի համադրող, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նարինե Հովհաննիսյանը ԵՊՀ ուսանողներին հաճույքով [...] Read More
Այսօր՝ մարտի 10-ին, համագործակցության համաձայնագիր ստորագրեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆ. Պարգեւ Բալջյանը: Համաձայնագրի ստորագրմանը ներկա էին ինստիտուտի գիտական խորհրդի անդամներ, պրոֆ. Հովհաննես Թոքմաջյանը եւ պրոֆ. Աշոտ Մարկոսյանը, ինչպես նաեւ ՀԱԱՀ Ջրային ռեսուրսների ամբիոնի վարիչ, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնի ղեկավար, [...] Read More