ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ֆինանսավորմամբ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գիտական աշխատանքների համակարգման բաժնի հետ գործակցաբար, իրականացնելու է հետազոտողների, գիտնականների եւ ուսանողների իրազեկվածության բարձրացմանը եւ կարողությունների զարգացմանն ուղղված անվճար դասընթացներ, որոնց հիմնական նպատակը գիտական համայնքի համար ավելի պատասխանատու եւ անվտանգ միջավայրի եւ օրենսդրական հետագա առաջընթացի կայուն հիմքերի ստեղծումն է։ Գիտական համայնքի [...] Read More
Սանիտարական փորձաքննություն մասնագիտության մագիստրանտները «Սննդամթերքի փորձաքննություն եւ վերահսկում» առարկայի մարտի 28-ի գործնական պարապմունքն անցկացրեցին ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում: Թեման հացի փորձաքննությունն էր: «Սննդամթերքի որակի վերահսկման ժամանակ շատ կարեւոր է հսկողությունը մթերքի ստացման յուրաքանչյուր փուլում: Ուստի ակնհայտ է նաեւ արտադրական գործընթացին փորձագետի անմիջական մասնակցության կարեւորությունը: Այդ շղթան մագիստրանտները կարողացան պահպանել գործնական դասի ընթացքում»,- նշում [...] Read More
Մարտի 14-25-ը ՀԱԱՀ-ն իրականացրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատանքի անվտանգության բաժնի երկու ճարտարագետների համար վերապատրաստման դասընթաց «Արտադրական վիբրացիայի չափման եղանակներն ու սարքավորումները» թեմայով։ Դասընթացի տեսական մասն անցկացրել է Կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր Հովհաննես Հակոբյանը, իսկ գործնական դասընթացը՝ ամբիոնի դասախոս, Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը։ Դասընթացի առյուծի բաժինը՝ 42 [...] Read More
Եվրոպական Միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) նախագծի շրջանակում իրականացվող «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մշակում եւ իրականացում» նախագիծը կազմակերպում է պտղահատապտղային մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման քառամսյա դասընթացը։ Դիմելու վերջնաժամկետը 2022 թ․ ապրիլի 25-ն է: Մանրամասն՝ այստեղ: Read More
Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումների եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով» SMARTI ծրագրի շրջանակում, երեկ՝ մարտի 28-ին մեկնարկեց «Անգլերենը հատուկ նպատակների համար եւ Կրեդիտների կուտակման ու փոխանցման եւրոպական՝ թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» դասընթացների շարքը: Ծրագրին մասնակցում են հայաստանյան 5 եւ ՌԴ 4 բուհ: Աշխատանքները համակարգում է Դրեզդենի [...] Read More
Ռեկտորատի վերջին նիստին, որը տեղի ունեցավ մարտի 24-ին, քննարկվեցին 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների զեղչերին, դասախոսների մասնագիտական որակավորման բարձրացմանը, նախաավարտական կուրսերի ուսանողների հաճախումների վիճակին, Վանաձորի մասնաճյուղում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի կատարման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերն ու առկա խնդիրները։ Որպես քննարկումների արդյունք՝ ընդունվեցին համապատասխան որոշումներ։ Նիստը նախագահող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մասնավորապես [...] Read More
Մարտի 25-ին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի եւ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանի մասնակցությամբ, ՀԱԱՀ-ի Շիրակի ակադեմիկոս Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ մասնաճյուղում բացվեց հողի անալիզի ուսումնական լաբորատորիա։ Ագրարային համալսարանի հերթական նորարարական ենթակառույցը իրականություն է դարձել ԵՄ-ից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնություն Հայաստանում (EU GAIA) նախագծի շրջանակում։ Լաբորատորիան առանձնանում է սարքավորումների [...] Read More
Մարտի 23-24-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը հյուրընկալել էր «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության առանցքային գործիք․ V4 փորձի փոխանցումը» նախագծի մեկնարկային հանդիպումը, որ կազմակերպել էր նախագծի գլխավոր համադրող, ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը։ Նախագիծը ֆինանսավորում են Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունները՝ Վիշեգրադի հիմնադրամի դրամաշնորհի միջոցով։ Բացելով հանդիպումը, պարոն Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ եվրոպական երեք համալսարանների [...] Read More
Մարտի 25-ին, ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանի նախաձեռնությամբ հյուրընկալել էինք ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին: Գրասենյակը արդեն քառորդ դար է մեր երկրում է եւ գործունեության ծիրում մարդն է՝ հարմարավետ, անվտանգ, խնամված կյանքով, գործունեության բնականոն հնարավորություններով: Բանախոսության թեման խիստ արդիական էր, լսարանի համար ավելի քան հետաքրքիր, նաեւ մտահոգող, խնդիրների խնդիր՝ «Ժողովրդագրական [...] Read More
Մասնագիտական կողմնորոշման շրջանակում Ագրարային համալսարան էին այցելել ՀՀ Շիրակի մարզի Ջրափիի դպրոցի աշակերտները։ Նրանց սիրով ընդունեց եւ համալսարանի կրթական ծրագրերը, հետագայում մասնագիտության ընտրություն կատարելու հնարավորությունները ներկայացրեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Շիրակցի դպրոցականները տպավորված էին Ագրարայինի նոր ենթակառույցներով. նրանք եղան նորարարական ջերմատանը, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական [...] Read More