Հաղթանակի օրվա առթիվ այսօր Ագրարային համալսարանի մի խումբ ուսանողներ եւ աշխատակիցներ այցելեցին Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում զոհված ագրարայինցիների պայծառ հիշատակին։ Օրվա խորհրդին համահունչ եւս մեկ իրադարձություն տեղի ունեցավ․ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին եւ ՀՀ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին, որոնք ծաղիկներ խոնարհեցին Ագրարային համալսարանի՝ Երկրորդ [...] Read More
Ագրարային համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջի աշխատակիցներն ու սաները ֆերմերի կողքին են, պատրաստ մասնագիտական հմտություններն ու կարողությունները իսպաս դնելու՝ օգնելու-աջակցելու: Վար ու ցանքից առաջ հողի վիճակի համակողմանի ուսումնասիրությունը օգնում է երկրագործին գրագետ ու անսխալ գործել գյուղատնտեսական տարվա ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: Read More
Ագրարային էին այցելել խոշորագույն գյուղատնտեսական հոլդինգի՝ «Սպայկա»-ի ներկայացուցիչները: ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների բավականին մեծ խմբի եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների հետ ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Շուշանիկ Սիրոյանի եւ Վոլվո սերվիս կենտոն/VOLVO TRUCKS-ի ղեկավար Արգամ Հարությունյանի նախաձեռնած հանդիպումը սպասված էր: Ընկերության ներկայացուցիչները հետաքրքրված ուսանողներին առաջարկեցին իրենց փորձուսուցումն անցնել «Սպայկա»-ում, մասնավորապես, VOLVO [...] Read More
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Հացի, հրուշակեղենի եւ մակարոնի արտադրության տեխնոլոգիա» կրթական ծրագրի բակալավրիատի 3-րդ, 4-րդ, եւ հեռակա ուսուցման 5-րդ կուրսի, ինչպես նաեւ մագիստրատուրայի ուսանողները, դոցենտ Նարինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ, օրերս հյուրընկալվել էին Հայաստանում շոկոլադագործության ամենայուրօրինակ ընկերություններից մեկում՝ TadDin Chocolatier-ում: Ընկերությունն արտադրում է արհեստագործական շոկոլադ: Ինչպես հայտնի է արհեստագործական շոկոլադ արտադրվում է մի քանի երկրում: TadDin Chocolatier-ը Հայաստանում [...] Read More
Ագրարային համալսարանի բոլոր ֆակուլտետներից 30 դասախոսներ եւ ուսանողներ այսօր՝ մայիսի 7-ին մասնակցեցին համապետական ծառատունկին՝ միանալով Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությանը։ Ծառատունկի աշխատանքները ղեկավարում, միաժամանակ ջանադիր աշխատանքի օրինակ էր ցույց տալիս Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը։ Բյուրականի հարակից լանջերին մերոնք 5 հեկտար տարածության վրա հացենիներ տնկեցին՝ հերթական ներդրումն ունենալով անտառվերականգնման պետական ծրագրում։ Ի դեպ, ծառատունկի նախորդ փորձը [...] Read More
Այսօր՝ մայիսի 6-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքում բացվեց Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնը՝ Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայով։ Լաբորատորիան ստեղծվել եւ կահավորվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում։ Այն EU-GAIA-ի հետ Ագրարային համալսարանի արդյունավետ գործակցության հերթական ուղենշային հանգրվանն է։ Լաբորատորիայի կահավարմանն աջակցել է նաեւ Ֆարմ կրեդիտ [...] Read More
Հարգելի ուսանողներ. Հայաստանում ֆրանսիական համալսարանը սկսում է Աքսելերատոր 28 ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի հիմնադրմանը, խթանել ձեռնարկատիրությունը Հայաստանում, դրանով իսկ նպաստել՝ տնտեսական արժեքի ստեղծմանը, մարզերում տնտեսության զարգացմանը, ՏՏ ոլորտի զարգացմանը, Գլոբալացված աշխարհում գործունեության միջազգայնացմանը, Բիզնեսի հիմնադրման գործում կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց դերի բարձրացմանը «Ի՞նչ է ՀՖՀՀ Աքսելերատոր 28 ծրագիրը: Վայր, որը պետք է լինի Հայաստանում ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը [...] Read More
ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ, մայիսի 12-ը Հայաստանում այսուհետ կնշվի որպես Բույսերի առողջության պաշտպանության օր (Բույսերի պաշտպանների օր): Ագրարային համալսարանը եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշակել են օրվա խորհրդին առնչվող միջոցառումների շարք: Մայիսի 12-ին, ժամը 11։00-ին համալսարանում կազմակերպվելու է բույսերի պաշտպանությունում առկա խնդիրների, ձեռքբերումների եւ առաջիկա քայլերի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում։ Նույն օրը, ժամը 12.00-ին, միջոցառմանը [...] Read More
Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը Ճարտարագիտական մասնագիտությունների առաջինկուրսեցիներին փիլիսոփայություն դասավանդելիս նկատել էր, որ երիտասարդների մեծ մասը չի էլ պատկերացնում, թե ինչ հեռանկարներ են բացվում. «Նրանք ապագա մասնագիտության մասին գրեթե ոչինչ չգիտեին: Մինչդեռ, աշխատաշուկա կա, մասնագետների պահանջարկ կա, միայն պետք է համապատասխանել ներկայացվող պահանջներին»: Իսկ ներկայացվող պահանջների նշաձողերին հասնելու համար մեր բուհում [...] Read More
Կան մարդիկ, որոնք նվիրումով-սիրով են աշխատում, չնայած դժվարություններին: Տրամադրությունից անկախ: Պարզապես՝ անանձնական նվիրումով: Այդ սակավներից է Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ Բելլա Գրիգորյանը: Դուալ կրթության շրջանակում քոլեջի ուսանողների փորձուսուցման դասերին անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Նրանք ուսումնական տարվա ընթացքում դաշտային աշխատանքների շնորհիվ ամրակայել են լսարանում ստացած տեսական գիտելիքի պաշարները: Օրերս Խմորման արտադրություն, գինեգործություն մասնագիտության 2-րդ [...] Read More