ՀԱԱՀ «Ֆինանսների կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները մարտի 9-ին «Դրամավարկային քաղաքականություն» առարկայի հերթական դասն անցկացրեցին ՀՀ գլխավոր դրամատան Այցելուների կենտրոնում:
«Փողի «բնավորությունը» բացահայտելու և փողի առաջարկի ձևավորման մասին տեղեկություններ ստանալու հետաքրքրությունից դրդված՝ մագիստրոսներին միացել էին նաև ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Ագրարային մենեջմենթ» 3-րդ կուրսի, «Հաշվապահական հաշվառում» 2-րդ կուրսի ու Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի մի քանի ուսանողներ»,- ասաց ՀԱԱՀ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Արման Տոնիկյանը, որ, ամբիոնի ասիստենտ Աիդա Զարգարյանի հետ միասին ուղեկցում էր տնտեսագետ ուսանողներին:
Արտագնա դասի ընթացքում մագիստրոսներն ամրապնդեցին իրենց «դրամավարկային» գիտելիքները, և բոլորով կենտրոնի համակարգող-էքսկուրսավարի օգնությամբ ուսումնասիրեցին ու փորձարկեցին տեղական և միջազգային ֆինանսավիճակագրական-տեղեկատվական կայքերը, ինչպիսիք են www.abcfinance.am-ը, www.worldometers.info-ն և www.cbrates.com-ը:
Հանդիպումն ավարտվեց «Դրամապատում» վավերագրական ֆիլմի հակիրճ հոլովակի ցուցադրմամբ և այն ամբողջությամբ դիտելու հորդորով: