
Արմեն Սոլոմոնյան
Ծնվել է՝ 2000 թվականին
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ասպիրանտ
Կրթություն և վերապատրաստում
2023 թվականից ՀԱԱՀ, ասպիրանտ
2017 թվականին ավարտել է Երևանի թիվ 159 ավագ դպրոցը և նույն տարում ընդունվել ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Գինու տեխնոլոգիա» մասնագիտության 1-ին կուրս
Աշխատանքային փորձ
2024 թվականից ՀԱԱՀ, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոն, ասիստենտ
2021 թվականի մայիսից WineWorks Company գործարան
2017 թվականի հուլիսից 2017 թվականի հոկտեմբեր, Արարատ սննդի կոմբինատ, լաբորանտ
Գիտաժողովներ
Հուլիսի 2, 2021 թ. – ՀԱՊՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «beengineer-4» գիտաժողովում զեկուցում՝ «Դիատոմիտային նյութի հատկությունների բարելավումը և դրա կիրառումը գինու պարզեցման համար» թեմայով։
Հունիսի 17, 2021 թ. – ՀԱԱՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված 21-րդ գիտաժողովում զեկուցում՝ «Սպիտակ գինու հիմքով, չրերով և մրգերով կոկտեյլներում չոր նյութերի դինամիկայի և տիտրվող թթուների որոշումը» թեմայով։
Մայիսի 16, 2021 թ. – ՀԱՊՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված «beengineer-2021» գիտաժողովում զեկուցում՝ «Գինու հիմքով, չրերով և ցիտրուսներով կոկտեյլներում չոր նյութերի դինամիկայի և տիտրվող թթուների որոշումը» թեմայով։
Ապրիլի 3, 2021 թ. – Գավառի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված ուսանողական հանրապետական գիտաժողովում զեկուցում՝ «Գինու կոկտեյլներում չոր նյութերի դինամիկայի և տիտրվող թթուների որոշումը» թեմայով։
Հասարակական գործունեություն
2021 թվականից ՀԱԱՀ, Հոգաբարձուների խորհրդի անդամ
2020 թ. հոկտեմբերից ՀԱԱՀ, Գիտական խորհրդի անդամ
2019 թ. սեպտեմբերից ՀԱԱՀ, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Գիտական խորհրդի անդամ
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն